Դետեկտիվների հեղինակ չինացի գրողը ձերբակալվել է սպանությունների համար

Չինացի գրող Լյու Մաուբյաոյին դատապարտել են մահապատժի: Հյուչջիի քաղաքային դատարանի հաղորդմամբ դետեկտիվների հեղինակը 4 մարդ է սպանել, որպեսզի ոգեշնչվի և կարողանա գիրք գրել: 


Լյու Մաուբյաոն 23 տարի առաջ 4 մարդ է սպանել: Դատարանը Լյուին և իր հանցակից Վան Մաոմինին զրկել է քաղաքական իրավունքներից ու բռնագրավել նրանց գույքը: 

Լյուն և Վանը մանկության ընկերներ են: 1995-ին ֆինանսական ծանր վիճակում էին, որոշեցին գողություն անել: Հյուջչիի հյուրանոցում մուրճի հարվածներ հասցնելով նրանք սպանում են մի տղամարդու: Նրա սենյակից գողանում են 3 դոլար, սակայն որոշում են մինչև փախչելը հյուրանոցի տիրոջն էլ թալանել: Նրան հրավիրում են իրենց սենյակ` ասելով, որ ցանկանում են մի փոքր զվարճանալ: Ու սպանում` ուժեղ հարվածելով գլխին: Հետո գնում են նրա սենյակ և փող պահանջում նրա կնոջից: Կինը հրաժարվում է փող տալ: Հանցագործները սպանում են կնոջն ու նրա 12-ամյա թոռանը: Եվ 15 դոլար են գտնում սենյակում:  

Հանցագործներին ձերբակալել են  2017-ին` ԴՆԹ թեստով: Ոստիկանները դեպքի վայրում գտել էին ծխախոտ, որը պատկանել էր Լյուին:

Սպանություններից ոգեշնչված` Լյուն որոշեց դետեկտիվ պատմվածքներ գրել: Նա դարձավ Չինաստանի գրողների միության անդամ և մի քանի մրցանակ ստացավ: Լյուն խոստովանեց, որ ոգեշնչվել է մարդ սպանելուց: CCTV-ին տված հարցազրույցում նա նշել է, որ իր գործած սպանություններն այնքան դաժան էին, որ դրանք գործելուց հետո հարյուր անգամ մեռնելն էլ քիչ էր:

Ամերիկյան նոր բեսթսելլեր՝ «Բամբասանք». հեղինակ Լեսլի Կարան՝ վեպի ստեղծման մասին

August 4, 2018

ԱՄՆ-ում կհրապարակվի էռնեստ Հեմինգույեի երբևէ չտպագրված պատմվածքը

August 4, 2018