Հայ ընթերցողներն էլեկտրոնային գրքերի փոխարեն նախընտրում են տպագիր գրքեր կարդալ

Ամբողջ աշխարհում տպագիր գրքերի վաճառքն աճել է 7%-ով: Մինչդեռ նույն ժամանակահատվածում էլեկտրոնային գրքերի վաճառքը նվազել է 4%-ով:


Չնայած այն փաստին, որ տարեցտարի ավելանում են էլեկտրոնային գրքերը, այնուամենայնիվ տպագիր գրքերը շարունակում են մնալ առաջատար: Հայ ընթերցողները նույնպես նախընտրում են տպագիր գրքեր կարդալ: 1Dr.am կայքի օնլայն հարցման համաձայն (հարցումն իրականացվել է օգոստոսի 28-ից 31-ը, մասնակցել է 271 մարդ) գիրք կարդացողների 50.4 %-ը նախընտրում է կարդալ տպագիր, իսկ  3.1%-ը էլեկտրոնային եղանակով:

Ամերիկացի հետազոտողները երկար ուսումնասիրություններից հետո եկան այն եզրահանգմանը, որ տպագիր գրքերն ավելի արդյունավետ են: Նրանք ընթերցողներին տվեցին էլեկտրոնային և տպագիր գրքեր` առաջարկելով կարդալ ընդամենը 15 պարբերություն: Փորձի արդյունքում պարզվեց, որ այն ընթերցողները, որոնք էլեկտրոնային գիրք էին կարդում, երկու անգամ ավելի վատ են հիշում կարդացածը, իսկ տպագիր գրքեր կարդացածները` մանրամասն պատմեցին 15 պարբերությունները: Փորձի ընթացքում նաև պարզվեց, որ տպագիր գիրքն ընթերցողներն ավելի արագ են կարդում, քան էլեկտրոնայինը:
 
Հարցմանը մասնակիցների 63.1%-ը բարձրագույն կրթություն ունեն, իսկ 7.4 %-ը միջին մասնագիտական կրթություն ունեցողներն են:

Գիրք կարդացողների 47.3 %-ն այդ պահին արդեն ուներ ընթացիկ ընթերցանության գիրք , իսկ 87.1%-ը վերջի 1 ամսում էր գիրք կարդացել, 1.6%՝ ավելի քան 1 տարի առաջ:

Հայ ընթերցողների 50.4 %-ը նախընտրում է կարդալ տպագիր, իսկ 3.1%-ը էլեկտրոնային գրքեր:

Այն հարցին, թե միջինում որքան են պատրաստ վճարել էլեկտրոյանին գիրք գնելու համար, պատասխանել են 254 հարցվողներ: Հարցվողների 24.4%-ը էլեկտրոնային գիրք գնելու համար պատրաստ է վճարել  500- 2000 դրամ, 7.1%-ը՝ 2000-5000 դրամ, իսկ  3.1%-ը՝ 5000 դրամից ավել: Հարցվողների 54.3 %-ը ընդհանրապես էլեկտրոնային գիրք չի գնում/չի գնի: Պատկերը հետևյալն է.

Աշխարհի 10 հայտնի գրակոլեկցիոներները

January 17, 2019

Ի՞նչ դեր ունեցավ բեյսբոլի առաջնությունը Հարուկի Մուրակամիի կյանքում

January 17, 2019