Էդգար Պոյի «Ագռավը» կարող էր թութակ լիներ

Դետեկտիվ ժանրի հիմնադիրն ու սարսափ պատմվածքների վարպետ Էդգար Ալլան Պոն համարվում է ամերիկյան գրականության հանճարեղ գրողներից մեկը:


Պոն իր ամենահայտնի պոեմը` «Ագռավը» գրեց 30 տարեկանում: Հենց այդ տարիքում էլ վրա հասան ոչ միայն աղքատությունը, այլև խելագարության հասցնող մղձավանջները: «Ագռավը» պոեմն ի սկզբանե միտված էր գրավել բոլորի ուշադրությունը: Հեղինակի «Ստեղծագործության փիլիսոփայությունը» հոդվածում Պոն անդրադառնում է պոեմին, ասելով, որ ստեղծագործությունն իրականում մաթեմատիկական խնդիր է՝ իր ճշգրտությամբ ու կարծրությամբ: Իսկ իրականությունն այլ է:

Պարզվում է, որ Պոյի՝ մռայլության մեջ անմահացած թռչունն իրականում…թութակ էր: Ահա ինչպիսին էր Էդգարի երևակայությունը: Պոն մտածում էր թե ինչպես պետք է պոեմում օգտագործի «Nevermore» (այլևս երբեք) արտահայտությունը: Այդ նպատակն էլ նրան ստիպում էր անընդհատ մտածել թութակի մասին, քանի որ դա հենց այն կենդանին է, որն ունակ է բառեր կրկնել: Սակայն Պոյին չէր գոհացնում թութակի վառ կերպարը, քանի, որ այն ոչ մի կերպ չէր համապատասխանում պոեմի մելանխոլիային: Այդ թռչունը պետք է մռայլ լիներ: Այսպիսով, թութակին փոխարինեց ագռավը, որը նույնպես կարող է բառեր կրկնել և համապատասխանում է վեպի տրամադրությանը:

Եվ Ագռավն այդ լուռ բազմած է – դեռ նստած է, դե՜ռ նստած է,

Ուր գունատ, դալուկ Պալլասն է` նա բազմա՜ծ է, փառավոր.

Իսկ հայացքն այնպես անկյանք է,- հրեշավո՜ր կերպարանք է –

Եվ նետում է դեռ ճրագը տեսիլներն իր նորանոր –

Եվ բանտած հոգիս այդպես էլ տեսիլներից ահավոր

Չի՜ ազատվի – Nevermore!

Պոեմում սև մռայլ ագռավը հայտնվում է գրեթե բոլոր տների վերջում և կրկնում՝ «Nevermore»: Պոեմի բոլոր դետալները, ներառյալ թռչնի հայտնությունը, պետք է միասին խառնել` ինչպես բաղադրատոմս` ըմբռնելու համար այն մռայլ տրամադրությունը, որ ցանկացել է փոխանցել գրողը:

Գրում եմ, որովհետև առեղծվածների սիրահար եմ. Թանա Ֆրենչ

January 24, 2019

2019-ի գրքային թրենդները. ի՞նչ ենք կարդալու այս տարի

January 24, 2019