Իտալական Edizioni E / O հրատարակչությունը հայտնել է, որ «Նեապոլական քառյակը» գրքի հեղինակ Էլենա Ֆերանտեի նոր գիրքը, շուտով կհայտնվի շուկայում:
Ցավոք, գրքի մասին տեղեկությունները քիչ են, նույնիսկ վերնագիրը դեռ հայտնի չէ: Այս պահին հայտնի է, որ գիրքը լույս կտեսնի Իտալիայում 2019 թվականի նոյեմբերի 7-ին: Նրանք խոստանում են, որ անգլերեն հրատարակությունը կհայտնվի մի փոքր ուշ: Թարգմանությունը վստահվել է The New Yorker-ի նախկին գլխավոր խմբագիր Անն Գոլշտեյնին, որը թարգմանել է Ֆերանտեի նախորդ գրքերը:
Նաև Europa Edition-ի Twitter-ում հայտնվեց կարճ տեքստ. ընդամենը մեկ պարբերություն՝
Այս հատվածում մի կին հիշեցնում է, թե ինչպես է իր հայրը, ընտանիքը լքելուց երկու տարի առաջ, մորը ասել, որ իրենց աղջիկը շատ տգեղ է: Այս տեսարանից հետո սկսվում է պատճառաբանությունների մի շղթա:
Նոր գրքի գործողությունները, ինչպես Ֆերանտեի նախորդ վեպերի սյուժեները, կմշակվեն Նեապոլում:
- Էլենա Ֆերանտեն իտալացի գրող է: Նա առանձնահատուկ համբավ է ձեռք բերել իր «Նեապոլական վեպեր» գրքի շնորհիվ, որը բաղկացած էր չորս մասից: Այն պատմում է երկու ընկերների կյանքի և հարաբերությունների մասին, որոնք մեծացել են Նեապոլի աղքատ թաղամասում և տարբեր եղանակներով վեր են բարձրացել: Ֆեռանտեն նախընտրում է հարցազրույցներ չտալ և չհայտնվել հանրության շրջանում: Սա շատ բամբասանքների տեղիք է տվել: Մարդիկ կարծում էին, որ Ֆերանտե կեղծանունի հետևում կանգնած է տղամարդ: Ոմանք կարծում էին, որ նա իտալացի հանրահայտ գրող Դոմենիկո Ստառնոնն է: Չնայած խոսակցություններին, Time ամսագրի համաձայն, Էլենա Ֆերանտեն հարյուր ազդեցիկ մարդկանց ցուցակում է: 2018-ին նրա գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմաշար և այն կունենա նաև երկրորդ սեզոն:
Ալլա Դավթյան