Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 2015 թվականը հայտարարեց գրականության տարի: 365 օրում Ցուկերբերգը փորձում էր ամիսը 2 գիրք կարդալ: newmag-ը ներկայացնում է 6 գիրք` գիտական գրականության սիրահարների համար.
«Սափիենս. Մարդկության պատմությունը» Յուվալ Հարարի
Միշտ չէ որ եղել ենք մեր տեսակի միակ ներկայացուցիչները: Մոտ 100 հազար տարի առաջ Երկերի վրա գոյություն ուներ մարդու 6 տեսակ: Յուվալ Նոյ Հարարարիի գիրքը պատմում է, թե ինչպես է ստացվել, որ միայն Homo sapiens-ն է կարողացել ողջ մնալ և հասնել մեր ժամանակներ: «Երբ կարդում էի Sapiens-ը, ինձ դուր եկավ մարդկային կյանքում կրոնական հեղափոխությունների մասին գլուխը: Սա այն թեման է, որի մեջ շատ կցանկանայի խորանալ»: |
«On Immunity, Eula Biss» Էուլա Բիսս
Եվրոպայում և ԱՄՆ-ում վակցինացիայի դեմ շարժումը և դրա հնչեղությունը Էուլա Բիսին դրդեց ուսումնասիրել պատվաստումների իրական օգտակարությունը: Հետազոտության արդյուքնները նա ներկայացրել է 2014-ին հրատարակված On Immunity գրքում: Ցուկերբերգին այն խորհուրդ են տվել գիտնականները և ընկերները, որոնք աշխատում են առողջապահության համակարգում: |
«The Player of Games» Իեն Բենքս
Գիտաֆանտաստիկ վեպը պատմում է, թե ինչ կարող է պատահել, եթե մարդկությունը նվաճի տիեզերքը և սուպերինտելեկտուալ ռոբոտների շնորհիվ ունենա հեքիաթային հարստություն: Ցուկերբերգը գիտաֆանտաստիկ գրականության մեծ երկրպագու չէ: Նրա խոսքով, գիրքն ընտրվել է նախկին սովորություններից հրաժարվելու նպատակաով: |
«Գիտական հեղաշրջման կառուցվածքը» Թոմաս Կուն
Գիրքն առաջին անգամ հրատարկվել է 1962 թվականին և այն մասին է, թե ինչպես գիտատեխնիկական զարգացումը ազդում հասարակական կյանքի վրա: Ինչպես նաև Թոմաս Կունը վստահեցնում է, որ գիտական իմացությունը անկանոն է զարգանում՝ գիտական հեղափոխությունների հետևանքներով: Այս գիրքը գիտության, հասարակության և երկուսի փոխազդեցությունների մասին է: «Ես կարծում եմ, որ գիտությունը ուժ է, որը պայքարում է բարությանհամար: Գիտության նոր նվաճումները և հեղափոխություններըօրհնություն են մեզ համար»: |
«Genome» Մեթ Ռիդլի
Գիրքը պատմում է գիտության ամենակարևոր հայտնագործության՝ մարդու գենոմի քարտեզագրման մասին: Բացատրելու հնարավորությունը, թե որ գեներն են որոշ հիվանդությունների պատճառ դառնում: «Այս գիրքը պատմում է մարդկության պատմությունը գենետիկայի տեսանկյունից, այլ ոչ սոցիոլոգիայի, և հիանալի է, որ այն հասցրել եմ կարդա 2015-ին»: |
«The Beginning of Infinity» Դեյվիդ Դոյչ
Սա վերջին գիրքն է, որ 2015-ին կարդացել է Մարկ Ցուկերբերգը: Բրիտանացի ֆիզիկոս Դեյվիդ Դոյչը վստահ է, որ աշխարհը լիքն է ոչ միայն հանելուկներով, այլև բազմաթիվ պատասխաններով, որոնք միայն սպասում են, որ իրենց հայտնաբերեք: Հեղինակը պատմում է, որ գրքից ստացած գիտելիքները կարելի է ոչ միայն գիտական ոլորոտում օգտագործել, այլև արվեստում կամ քաղաքականությունում:
|