Ընտանեկան կյանքը կարելի է բարելավել գիրք ընթերցելեով․ ահա, թե ինչպես

Ընտանեկան կյանքը կարելի է բարելավել`դրան տրամադրելով շաբաթվա մեջ ընդամենը 20 րոպե: Ինչպե՞ս. պարզել է newmag-ը.


Օրական 20 րոպե նույն ժամին միասին ընթերցեք: Շատ շուտով կնկատեք, որ սկսել եք ավելի շատ ընթերցել, ձեր զրույցներն ավելի հետաքրքիր կդառնան, շփումն էլ` հաճախակի:

Ինչի՞ց սկսել

Ահա մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն արդեն այսօր սկսել ձեր անձնական կյանքի բարելավումը․

  • Հիշեք` համատեղ ընթերցանությանը պետք է մասնակցի ամբողջ ընտանիքը: Եթե ունեք երեխաներ, ապա նրանք նույնպես պետք է միանան համատեղ ընթերցանությանը:
  • Դրա համար հատուկ ժամ հատկացրեք: Օրինակ` ընթրիքից հետո, երբ ամբողջ ընտանիքը տանն է:
  • Բացատրեք երեխաներին, որ ծրագրում եք շատ հետաքրքիր զբաղմունք և որ նրանցից յուրաքանչյուրը շատ կարևոր դերակատարություն ունի այդ հարցում: Բացատրեք, որ Ձեր նախաձեռնությունը նրանց կդարձնի ավելի խելացի, ուժեղ ու հետաքրքիր:
  • Այդ զբաղմունքի համար մի հետաքրքիր, հիշվող անվանում մտածեք:
  • Ընթերցանությունից առաջ անջատեք բոլոր էլեկտրոնային սարքերն ու հեռախոսները, այն ամենն ինչը կարող խանգարել ձեր զբաղմունքին:
  • Ընտանիքի անդամներին խնդրեք ընտրել որևէ գիրք, ամսագիր, թերթ:
  • 20 րոպեի վրա թայմեր միացրեք ու կարդացեք, կարդացեք, կարդացեք:
  • 20 րոպեից կիսվեք տպավորություններով:

Ի՞նչն է կարևոր

  • Այօր շատերը գրքերն ընթերցում են էլեկտրոնային սարքերից: Եթե երեխաներն այդուհանդերձ ընթերցում են հեռախոսից կամ պլանշետից, անպայման համոզվեք, որ նրանք ձեզնից թաքուն խաղ չեն խաղում:
  • Ընթերցանությունն ավելի հաճելի է, երբ կողքիդ ինչ-որ համեղ բան կա: Նախապես ընտանիքի անդամների համար ինչ-որ օգտակար ու համեղ բան պատրաստեք:

Շատ շուտով կտեսնեք` ինչպես են երեխաներն ինքնուրույն ստիպում ձեզ ժամանակ տրամադրել ընթերցանությանը: Այդ 20 րոպեն աննկատ կդառնա 30 կամ 45 րոպե:

19-րդ դարի բրիտանական լավագույն վեպերը

April 23, 2018

Զգում էի, որ ընթերցողի վրա ռումբ եմ գցում. հարցազրույց «Անմեղությունը» բեսթսելերի հեղինակ Ջոնաթան Ֆրանզենի հետ

April 23, 2018