Սեմյուել Քլեմենսը, որն ավելի լավ հայտնի է Մարկ Տվեն անվամբ, իր կեղծանունը վերցրել է գետում՝ նավարկություն օրերին: Պատանեկության տարիներին աշխատել է Միսիսիպի գետի վրա: «Մարկ Տվեն»-ի աղաղակը նշանակում էր, որ նավը անցավ նվազագույն խորությունը:
Ուիլյամ Ֆոլքները նրան անվանել է «առաջին իսկապես ամերիկացի գրող», իսկ Հեմինգուեյը հավատում էր, որ Միացյալ Նահանգների ամբողջ գրականությունը դուրս է գալիս «The Adventures of Huckleberry Finn»-ը գրքից:
Հոդվածում զվարճալի պատմություններ են գրող-լրագրողի կյանքից: Դրանցից մեծ մասը հայտնի են Դեվիդ Բրյուսի աշխատություններից:
***
Մի անգամ Մարկ Տվենը գնում է երեկույթի: Այնտեղ մի գեղեցկուհու է հանդիպում ու սկսում է հաճոյախոսել՝ անվանելով հմայիչ: Կինը անսպասելի պատասխան է տալիս գրողին. «Ես չեմ կարող նույնը ասել ձեր մասին»: Գրողը արագ գտնում է պատասխանը. «Իսկ դուք արեք այնպես, ինչպես ես՝ ստեք»:
***
Մի անգամ բանկիրները հարցրել են Տվենին. «Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ այդքան խելացի եք, բայց՝ աղքատ»: Գրողը պատասխանել է. «Տեսնո՞ւմ եք՝ բնությունը սիրում է հավասարակշռություն: Միջին հաշվով, մեզ մոտ էլ ամեն ինչ հավասարապես բաժանված է»:
***
Հեղինակներից մեկը իր բանաստեղծությունների ժողովածուն ուղարկում է Մարկ Տվենին՝ «Ինչու եմ կենդանի» խորագրի ներքո՝ թերթում հրապարակելու հույսով: Ի պատասխան գրողը ուղարկում է երկտող. «Որովհետև բանաստեղծություններն ուղարկել եք փոստով, անձամբ չեք եկել խմբագրություն»:
***
Սոցիալական իրադարձություններից մեկի ժամանակ մի երիտասարդ գեղեցիկ տիկին հարցնում է Տվենին. «Ճի՞շտ է, որ բոլոր մարդիկ էլ կապիկներից են առաջացել»: Գրողը դրական պատասխան է տալիս. Կինը զարմանում է. «Ընդհանրապես բոլորը, նույնիսկ ե՞ս»: Գրողը պատասխանում է. «Այո, բոլորն էլ, բայց Դուք չափազանց գեղեցիկ եք»:
Մարկ Տվենը միշտ չէ, որ սրտացավորեն է պատասխանում, հաճախ է հայտնվում ծիծաղելի իրավիճակներում:
***
Ճանապարհորդելով Ֆրանսիայում՝ Մարկ Տվենը խնդրեց գնացքի աշխատակցին արթնացնել իրեն, երբ ժամանեն Դիժոն: Քլեմենսը վախեցավ կայանը բաց թողնել, քանի որ գնացքի ուղղությունը դեպի Փարիզ էր: Երբ գրողը արթնացավ, գնացքն արդեն հասել էր Փարիզ: Բարկացած դուրս վազեց ու նկատողություն տվեց աշխատակցին: Բարկությանը հետևեց աշխատակցի պատասխանը. «Ձեր վիճակը ավելի լավ է, քան այն ամերիկացունը, որին գիշերը թողեցինք Դիժոնում»:
***
Փարիզում գրողը քայլելով ընկերոջ հետ մտածում էր, որ մյուսները անգլերեն չգիտեն: Տեսնելով մի գեղեցիկ աղջկա` Մարկ Տվենը բարձրաձայն ասաց ընկերոջը. «Դան, նայիր նրան, թե որքան գեղեցիկ է»: Աղջիկը, դիմելով նրան, ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում Ձեր ակնհայտ անկեղծ հաճոյախոսության համար, բայց այդքան արտասովոր հրապարակայնություն պետք չէր»:
Ալլա Դավթյան