Շատերը նախընտրում են կյանքն անցկացնել համացանցում` միացած սոցիալական ցանցերին: Թվիթերն ու Ֆեյսբուքը մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել` սկսած մեր հարաբերություններից` վերջացրած նախասիրություններով:
Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս օրիգինալ ու տարբերվող բաներ անել, տարբերվել ամբոխից ու ստեղծել արագ տարածվող կոնտենտ: Սոց կայքերը նաև օգնում են պայքարել անարդարության դեմ: Հիմա այն մեծ ազդեցություն ունի նաև գրականության վրա
Առաջին թվիթերյան նովելը
Նիկոլաս Բելարդեսը պատմություն կերտեց` Թվիթերի միջոցով վեպ գրելով: 2008-ից 2010 թվականներին Բելարդեսն ավելի քան 900 թվիթով ստեղծեց սիրային պատմություն` մի մարդու ճանապարհորդության մասին: Նա փորձեց ամենօրյա ձանձրալի իրադարձություններին իմաստ հաղորդել: Մինչ շատերը քննադատում էին Բելարդեսին և նրա վեպն անվանում՝ «Թվիթերագրություն», նրա վեպը հայտնվեց հայտնի կայքերում ու պարբերականներում, ինչպիսիք են «Mashable», «Reuters ու «Guardian»:
Հիմա հայտնի թվիթերյան նովելիստն իր երկրորդ գրքի վրա է աշխատում: Այս մեկը նույնպես սոցիալական ցանցի վրա է հիմնված, կոչվելու է` «So Long»: Բելարդեսի օրինակով բազմաթիվ թվիթերաբնակներ փորձեցին իրենք էլ վեպ գրել: Թվիթերում հայտնի դարձավ #Twitterature հեշթեգը:
Բոլորին էլ հետաքրքրել է, թե ինչպիսին կլինեին հայտնի պատմական կերպարները եթե ունենային ֆեյսբուքյան էջ: Գրողներից շատերի համար իրենց ընթերցողի հետ շփման միակ տարբերակը թվիթերն են ու գրառումները: Իսկ ի՞նչ կլիներ, եթե նախկինում էլ լինեին սոցիալական այքերը:
Պատկերացնու՞մ եք Էդգար Ալլան Պոն` իր հարաբերությունների մասին գրեր իր ֆեյսբուքի «Իմ մասին» բաժնում` «Ամուսնացած է իր առաջին զարմիկի հետ»: Ինպիսի՞ աղմուկ կբարձրացներ Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատությունը: