«Աղջիկը լաբիրինթոսում» ֆիլմը` մեծ էկրանին. ռեժիսորը դարձյալ գրող է

Հունվարի 9-ին համաշխարհային կինովարձույթում հայտնվեց Դոնատո Կարիզիի` «Աղջիկը լաբիրինթոսում» ֆիլմը, որը նկարահանել համանուն գործի հիման վրա:


Կարիզին իտալացի հայտնի գրող, սցենարիստ, դրամատուրգ, լրագրող ու ռեժիսոր է: Նրա արձակը շատ հայտնի է, չնայած դրան` Կարիզիի գործերը ավելի մեծ համբավ են ստանում էկրանավորվելուց հետո: Դրա վառ օրինակն է «Աղջիկը մշուշում» գործի էկրանավորումը (2017):

Հնարավոր է ֆիլմերի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ ռեժիսորի դերում հենց գրքի հեղինակն է: Գրողներից ավելի լավ էլ ո՞վ, կարող է հոգեբանական գործը հարմարեցնել էկրանին չափանիշներին: Կարիզիին կարծես թե հաջողվում է նկարահանել բարդ ու հետաքրքիր դետեկտիվ պատմություն, որը ամբողջությամբ կլանում է դիտողին:

Այս ֆիլմը սկսվում է այն դրվագով, երբ երիտասարդ աղջիկը արթնանում է մի սենյակում, որը պատունաններ չունի: Աղջկա ոտքը կոտրված է, նա ապակողմնորոշված է, ոչինչ չի հիշում: Աղջիկան բացատրում են, որ նրա անունը Սամանտան է, որ նրան 15 տարի առաջ առեվանգել են, և նրան հրաշքով հաջողվել է փախչել:

Քրեական հոգեբան Դոկտոր Գրինը (Դաստին Հոֆման) ստիպված է ներթափանցել աղջկա բանականության մեջ` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել:Մասնավոր հետաքննություն է անցկացնում նաև քննիչ Բրունո Գենկոն (Թոնի Սերվելո): Նա փնտրում է աղջկան առևանգողին, որը նապաստակի դիմակով տղամարդ է: Այս գործը պիտի դառնա քննիչի կյանքի վերջին և կարևորագույն հետաքննությունը:
Այն շուտով ավելի խճճված է դառնում: Հետաքննությունը նմանվում է լաբիրինթոսում մրցավազքի, որը ունի վտանգներ ու տհաճ անակնկալներ:

Ֆիլմը էլ ավելի դիտարժան են դարձնում դրամատիկ երաժշտությունն ու իտալական ոճով հյութեղ պատկերները:

Արփի Մուրադյան

Թուրքիան կոլեկտիվ ամնեզիայի երկիր է. Էլիֆ Շաֆաք

January 18, 2020

Գրքեր, որոնց մասին խոսում են. «1984»

January 18, 2020