Այնուամենայնիվ Մարկ Տվենը շատ ավելի հնչեղ է: Իսկական անունը՝ Սամուել Լանգհորն Կլմենս: Գրողը իր մականունը ստացավ նավարկություն արդյունքում:
Երիտասարդ ժամանակ Կլեմնսը աշխատել է Միսիսիպիի նավատորմում: Լեզվի հանդեպ զգայուն երիտասարդը արագ տիրապետում է տեղական մասնագիտական տերմինաբանությանը: Ստացվում է, որ «Մարկ Տվեն»-ը Միսսիսիպիում նշանակում է խորություն՝ երկու ծովային սաժետներով: Այս չափը գետով անցնող նավերի համար անվտանգ խորությունն է: Մարկը, անշուշտ, «պիտակ» է, իսկ երկուսը պարզապես երկու թվի հնաոճ ձևն է:
Կեղծանվան ծագման մի տարբերակ էլ կա՝ ավելի գրական: 1861 թ.-ին «Vanity Fair» ամսագրում տպել են Արտեմուսա Ուորդայի ծիծաղաշարժ պատմությունը՝«Հյուսիսի աստղը» : Հոդվածը երեք նավաստիների մասին էր, որոնցից մեկի անունը Մարկ Տվեն էր: Ասում են՝ Սամուել Կլեսսը սիրում էր Vanity Fair-ի հումորային հատվածը և շատ էր կարդում:
Ընդհանրապես կարևոր չէ, թե որտեղից է եկել կեղծանունը: Այլ կարևոր է այն, որ այս կարճ և հեշտ հիշվող անվան տակ հայտնի դարձավ գրողը. Վիլյամ Ֆոլկների, խոսքով՝ «Առաջին, իսկապես ամերիկացի գրողը»:
Ալլա Դավթյան