Լոնդոնում` BBC -ի գրասենյակը ունի նոր անդամ` բարձրահասակ, բրոնզաձույլ ու ծխել սիրող մի տղամարդ. գրող Ջորջ Օրուելի արձանն է:
Սա գրողի երկրորդ վերադարձն է BBC: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օրուելը աշխատել է ռադիոյում:
Մի քանի տասնամյակ կորպորացիայի աշխատակիցներին զվարճացնում էր այն միտքը, որ Օրուելը BBC-ում աշխատելու իր երկու տարիները համարել է դժոխք: 1 “1984” վեպի վերջում Օրուելի գլխավոր հերոսը `Ուինսթոն Սմիթը, փակված է Սիրո դեպարտամենտում գտնվող Ստորգետնյա սենյակում` 101-րդում: Այդտեղ նա հանդիպում է իր ամբողջ կյանքի ամենամեծ ֆոբիայի հետ (պարզվում է, որ դրանք առնետներ են):
Գիրքը լույս տեսավ 1949 թվականին, մարդիկ սկսեցին մտածել, որ հեղինակը հղում է անում BBC-ի շենքում նույն համարով սենյակի, որտեղ նա պետք է մասնակցեր ձանձրալի հանդիպումների:
Այս տնտեսությունը առաջ են քաշում այն գրողները, որոնք փորձում են հասկանալ, թե Օրուելի գրականության վրա ինչ ազդեցություն է ունեցել դժբախտ ժամանակահատված (նա աշխատել է BBC- ում 1941-ի օգոստոսից մինչև 1943-ի նոյեմբեր):
38 տարեկանում Օրուելը BBC Overseas Service-ում ասիստենտ էր աշխատում: Մեկ տարի անց գրողը ստացավ պրոդյուսերի պաշտոն և սկսեց աշխատել պադվալային հարկում: Այդ ժամանակ Օրուելը արդեն հայտնի լրագրող էր ու գրող, թեև նրա ամենահայտնի “1984” և “Անասնաֆերմա” գործերը դեռ հեղինակին համաշխարհային փառք չէին բերել:
Օրուելի կենսագիր Դ. Թեյլորը ենթադրում է, որ գրողը իրականում ցանկանում էր աշխատել BBC-ում:
Ռադիոյում աշխատելու սկզբնական շրջանում Օրուելը մասնագիտացել էր Հնդկաստանի ունկնդիրների համար նախատեսված շաբաթաթերթի վերաբերյալ մեկնաբանություններ գրելով. հնդիկ աշխատակիցները դրանք կարդում էին եթերում:
Այդ թողարկումների սցենարները հայտնաբերվել և տպագրվել են 1980-ականներին: Դրանք պատերազմի մասին չոր լուրեր էին և բարձր գրականության հետ որևէ առնչություն չունեին:
Օրինակ՝ ուղիղ 75 տարի առաջ այս օրերին, Օրուելի նորությունների մեկնաբանությունը նվիրված էր Էլ Ալամինի երկրորդ մարտին:
Օրվելը մահացավ 1950-ին՝ 46 տարեկանում: Նրա ձայնը անհասանելի դարձավ քանդակագործ Մարտին Ջինինգուսի համար, որը պատվեր ստացավ` քանդակել գրողի արձանը:
Արփի Մուրադյան