Ինչպե՞ս էին հնում գրքերի միջոցով սիրախաղ սկսում

Դեռևս այն ժամանակներում, երբ պարզապես անհնար էր վիրտուալ բացիկներ ուղարկել կամ լայքել ինչ-որ մեկի նկարը, որպեսզի արտահայտեն իրենց համակրանքը, ազդանշաններ էին տալիս գրքի գաղտնի լեզվով:


Անգլիայում` Վիկտորյական դարաշրջանում և Ամերիկայում` 19-րդ դարի վերջին պահվածքի կանոններն ավելի էին խստանում, և երիտասարդությունը սիրախաղ սկսելու աննկատելի տարբերակներ էր փնտրում:
Ամեն ինչ սկսեվ ծրարից: 20 տարի առաջ Շերիլ Ջագերը, որը Կանեկտիկուտ նահանգում գրախանութի տնօրեն էր, աճուրդով ձեռք բերեց թղթե կապոցներ: Կապոցում կար նաև ծրար, որի մեջ կար այցեքարտի չափսերով երկու բացիկ:
«Բացիկները շատ գեղեցիկ էին, և ես դրեցի դրանք մի կողմ: Ես նույնիսկ միտք չունեի այն վաճառելու, չէ՞ որ դրանք ինձ դուր էին եկել», – պատմում է կինը:
Բացիկները, պարզվեց, քարտեր էին, որոնց վրա կար ինստրուկցիա` ինչպես հակառակ սեռի ներկայացուցչի հետ սիրախաղ սկսել, օրինակ` գրքի միջոցով:
Ահա և դրանցից մի քանիսը.
Գիրքը հակառակ բռնել` նշանակում է հարցնել` «Դուք սիրո՞ւմ եք ինձ»:
Դնել այն աջ ուսին` նշանակում է` այո, ձախին` ոչ:
Անել այնպես, ասես հաշվում ես էջերը` նշանակում է հարցնել` «Դուք պատրաստվո՞ւմ եք այսօր երեկոյան եկեղեցի գնալ»:
Սեղմել գիրքը աջ այտին` նշանակում է` «Դուք չափազանց ցանկալի եք»:
Ձախ այտին` «Մեզ հետևում են»:
Թողնել գիրքը` «Ես ցանկանում եմ խոսել Ձեզ հետ»:
Դնել այն ծնկներին` «Դուք կարող եք խոսել ինձ հետ»:
Պահել գիրքն ատամների արանքում` «Ես ատում եմ Ձեզ»:
Գիրքը հպել ճակատին` «Ես սիրում եմ Ձեզ»:
Բռնել գիրքը երկու ձեռքով` «Կարելի՞ է Ձեզ տուն ուղեկցել»:
Այդ ժամանակից ի վեր Շարլին սկսեց վաճառքում, աճուրդներում ու բոլոր այլ հնարավոր տեղերում փնտրել սիրախաղի քարտեր: Նրանք նման էին տպած կամ ձեռագրով գրած բացիկների` լուցկու տուփից ոչ մեծ:
«Հերիք է պարզապես մի բացիկ գտնել, ու դուք սկսում եք փնտրել դրանք էլի ու էլի: Այժմ ինձ մոտ կան բացիկներ` գլխարկներով, մատիտներով, թաշկինակներով ու այլ իրերով սիրախաղ սկսելու համար», – պատմել է կելոկցիոները:
Բայց ո՞րն էր ծածկագրերի իմաստը: Արդյոք որևէ մեկը գիրքը հակառակ ձևով բռնած կհարցնե՞ր «Դուք սիրո՞ւմ եք ինձ»: Ծածկագրությունը չափազանց դժվար է թվում` սովորական շփման համար: Մամուլը սկսեց ակտիվորեն բարոյախրատական հայտարարություններ տարածել, թե խարդախներն այդ եղանակով կարող են խաբել անմեղ աղջիկներին:
Ծածկագրերը, հնարավոր է, այնքան էլ լայն տարածում չգտան, բայց դրանք մանրամասն ուսումնասիրեցին այն մարդիկ, որոնց դրանք ամենաքիչն էին անհրաժեշտ:
Անի Սողոյան

Հետազոտություն. ո՞ր գույներն են սիրել ռուս գրականության դասականները

November 19, 2019

Ինչո՞ւ կարդալ ավելի շատ

November 19, 2019