Ջեյն Օսթինի ամենահայտնի վեպի մասին ամենասուր քննադատությունները հնչեցրել են հենց բրիտանուհու կոլեգաները: Թե ինչո՞ւ պարոն Դարսիի ու միսս Բենեթի ժամանակակիցները չէին սիրում նրանց կերպարները. պատմում է newmag-ը.
Շնորհիվ միսս Օսթինի գրականությունը հարստացավ նոր ժանրով՝ «կանացի վեպ»: Նրա հերոսուհիները խելացի, հրապուրիչ երիտասարդ աղջիկներ են, որպես կանոն, ապահովված ընտանիքից, սրախոս ես, մի քիչ մեծամիտ, սիրում են ընթերցանությունը ու պաշտում են միայնակ զբոսանքները, ու ամենակարևորը՝ չափազանց ռոմանտիկ են: Օսթինի յուրաքանչյուր այդպիսի հերոսուհուն վիճակված է մի պարոն Դարսի՝ հարուստ ընտանիքից երիտասարդ, որը սառնասիրտ է ու կյանքի հանդեպ անկիրք, որին կյանքը մի լավ դաս է տվել, և որը ճաշակել է դավաճանության ու կեղծիքի համը, բայց նա հոգու խորքում, թաքուն մի տեղ պահպանել է ներքին մաքրությունն ու բարոյականությունը:
Ջեյն Օսթինը նման էր իր հերոսուհիներին գրեթե բոլոր հատկանիշենով, բացի գլխավորից. նա չուներ իր պարոն Դարսիին: Չնայած դրան անգլիական գրականության համար առաջին լեդին կարողացել է ստեղծել զգացմունքների ու կրքի յուրօրինակ աշխարհ, որից ամենահայտնի պատառիկը «Հպարտություն և նախապաշարմունքն» է: Թեպետ մինչև հիմա սիրված ու ճանաչված լինելուն` վեպը «արժանացել» է նաև արհամարհանքի ու ատելության:
Առհասարակ, Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը սեղանի գրքերից է համարվում: Այն հրատարակվել է 1813-ի հունվարի 28-ին: Հայտնվել է դպրոցական ծրագրերում , ինչպես նաև աշխարհում հայտնիություն ունեցող գրքերի ցանկում`գրավելով մեծ թվով կինոարտադրողների ուշադրությունը:
Վաճառվել է ավելի քան 20 մլն. օրինակով: Ջեյն Օսթինը այդպես էլ չի զգացել իր և իր գրքի հայտնիությունը. նա հեղինակային իրավունքը 10.000 $-ով վաճառում է հրատարակչությանը և որոշ ժամանակ անց 1817-ին` մահանում:
Ահա, ինչպես էին վերաբերում այս գրքին հայտնի մարդիկ ու գրողները:
Շառլոթ Բրոնտե. – 1848-ին ընկերոջ`գրաքննադատ Ջորջ Հենրիի հորդորով Շառլոթը ծանոթանում է այս գրքին: Բրոնտեին այն դուր չի եկել, քննադատությունն էլ չի ուշացել. «Ինչո՞ւ եք այդքան սիրում այդ միսսին: Ի՞նչ եմ ես տեսնում, լավ խնամված այգի` նուրբ ծաղիկներով, ոչ մի պայծառ, շնչող կազմություն, ոչ կապույտ սար, ոչ էլ`գոնե գետակ: Ես որ չէի ցանկանա տիկնոջ և ջենթլմենի հետ ապրել այսպիսի գեղեցիկ, բայց փակ, կողպված ու ձանձրալի պայմաններում»: Երկու տարի անց կրկին անդրադարձ.«Նա նկարագրում է անգլիական շնորհակալ միջավայրի պատկերը և ուրիշ ոչինչ: Օսթինը,անխոս, խելացի կին է, բայց ոչ թե հիմարիկ, այլ պարփակված կերպար է»:
Ուինսթոն Չերչիլ. Արադարացի չի լինի ասել, որ Անգլիայի վարչապետը միանգամայն ատում էր այս ստեղծագործությունը: Նա, ի տարբերություն Շառլոթի, գտել է գրքի նկատմամբ որոշակի մխիթարություն: Չերչիլի դիտողությունները կտրուկ էին. «այս ինչ անհոգ կյանք են վարում այս մարդիկ: Ոչ մի մտահոգություն ֆրանսիական հեղափոխության առիթով:Նրանք բացարձակապես զբաղված են իրենց կրքերն ու զգացմունքները կառավարելու հարցերով»:
Ռալֆ Ուոլդո Էմերսոն. «Այս մարդկանց մտահոգում է միայն փողն ու ամուսնությունը: Օսթինի գրչին պակասում է սրամտությունը, կյանքի նկատմամբ ունեցած որոշակի պատկերացումները.նրա արարածը անպտուղ է»:
Վիրջինիա Վուլֆ. «Օսթինի ստեղծագործությունը ես ընկալում եմ որպես երկու քույրերի պատմություն»:
Դեյվիդ Հերբերտ Լոուրենս. «Ես անդրադառնամ անձամբ Օսթինին և այն Անգլիային,որը նա պատկերել է:1930-ին նա գրում է`«Ժամանակակից կյանքում ևս մեկ ողբերգություն»: Հին, բարի Անգլիայում մարդկանց միջև սերտ ու մութ կապեր, ընդամենը այսքանը»
Անն Լուիզ Ժերմեն դը Ստալ. Այս շվեցարացի ֆրանսախոս գրողը վեպին տվել է գռեհկություն անունը:
Մարկ Տվեն. «Ես իրավունք չունեմ քննադատելու գրքերը, ես դա չեմ անում, բացառությամբ այն դեպքերի, երբ ես ուղղակի ատում եմ այդ գրքերը: Oսթինի վեպերն ինձ այնքան են զայրացնում, որ հաճախ եմ ուզում դրանք քննադատել: Ես չեմ կարողանում իմ զզվանքս թաքցնել այդ գրողի նկատմամբ: Ամեն անգամ, երբ ես բացում եմ այդ գիրքը, մեծ ցանկություն է առաջանում սրունքով ջնջխել Օսթինի գլուխը»: