«Ջուղա»՝ հարյուրամյա ցեղասպանության վկան, մեկ ալբոմում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ը հրատարակել է  «Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմը:


Ալբոմը կազմել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» աշխատակից Աշոտ Մովսեսյանը և Արշակ Բանուչյանը: Այն ներառում է Արամ Վրույրի՝ 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան-խաչքարերի լուսանկարներ, գիտական ու պատմական տեղեկություններ։

 

«Այս նախաձեռնությամբ մենք փորձում ենք ամբողջ աշխարհին ներկայացնել, որ Ջուղայում եղել են մշակութային մեծ արժեք ունեցող խաչքարեր: Որոնք Ադրբեջանը ոչնչացրել է: Պատկերագիրքը հրատարակելով, ուզում ենք աշխարհի մշակութասեր հանրությանը ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ուզում ենք, որ բոլորը իմանան՝  1915 եղել է հայ ժողովրդի մարդկային հատվածի ցեղասպանություն, իսկ դրան հաջորդել է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը», -ասում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  տնօրեն Արա Թարվերդյանը:

 

 

Գրքին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող`«21-րդ դարի վանդալները» վավերագրական ֆիլմի սկավառակը: Ֆիլմը թարգմանվել է 3 լեզուներով՝հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Մարկ Արենի նոր գիրքը՝ «Քառյակը», գրախանութներում է

April 29, 2019

«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքի չորս կողմերը

April 29, 2019