Ամերիկյան նոր բեսթսելլեր՝ «Բամբասանք». հեղինակ Լեսլի Կարան՝ վեպի ստեղծման մասին

Ամերիկյացի գրող Լեսլի Կարայի դեբյուտային «Բամբասանք» վեպը դարձավ բեսթսելլեր:  Հեղինակի մոնոլոգում իրական փաստերի հիման վրա գրված թրիլլերի ստեղծման պատմությունն է:


«Բամբասանք» (The Rumor) վեպում իրադարձությունները զարգանում են ծովափնյա քաղաքում: Երիտասարդ Յոհաննային ասեկոսեներ են հասնում, որ քաղաքում ապրում է մի մարդասպան, որը տարիներ առաջ երեխայի է սպանել ու հիմա թաքնվում է կեղծ անվան տակ: Այդ ժամանակ Յոհաննան 10 տարեկան էր: Նա չէր էլ պատրաստվում խոսել այդ մասին, երբ բերանից թռցրեց, որ ճանաչում է մարդասպանին:  

Այս վեպը սկսեցի գրել 2017-ի ամռանը, օգոստոսին: Գաղափարը երկար տարիներ գլխիս մեջ էր: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ընկերներիցս մեկը մի օր մոտեցավ ինձ ու սկսեց բամբասել: Չեմ ասի, թե ում մասին էր, կամ որտեղ էի ապրում այդ ժամանակ, որովհետև կստացվի, որ անում եմ այն, ինչ վեպիս հերոսուհի Յոհաննան էր անում: Բայց այս պարագայում խոսքը մարդասպանի մասին է: Նա մարդ է սպանել ու շարունակում է վայելել իր կյանքն ու ապրում է իմ հարևանությամբ:

Եկեք անկեղծ լինենք. մենք երբեք չենք կարող իմանալ, թե ովքեր են մեր հարևանները կամ ինչի են ընդունակ:

Երբ ականջիս հասավ այս լուրը, ինքս ինձ հարց էի տալիս` ճի՞շտ է, թե՞ սուտ: Զգացի, որ հարևաններիս սկսել եմ առանձնահատուկ ուշադրությամբ նայել ու հետևում եմ նրանց շարժուձևին: Մտածում էի, թե ի՞նչ եմ անելու, երբ պարզվի, որ դա ամենևին էլ բամբասանք չէ, այլ` ճշմարտություն: Այստեղ հասկացա. մենք երբեք չենք կարող իմանալ, թե ովքեր են մեր հարևանները:

Որոշ ժամանակ անց, դադարեցի մտածել դրա մասին ու շարունակեցի սովորական կյանքով ապրել: Սակայն հիշողությանս մեջ ինչ-որ տեղ հաստատ մնացել էր: Երբ որոշեցի, որ պետք է վեպ գրեմ, սա հենց այն թեման էր, որը միանգամից մտքիս եկավ: Որոշեցի պարզել, թե որտեղից են գալիս բամբասանքներն ու ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ: Որոշեցի, որ պատմությունը պետք է տեղի ունենա փոքր քաղաքում, որտեղ քիչ բնակչություն կա: Վերջերս էի Լոնդոնից Հյուսիսային Էսսեքս տեղափոխվել, ու փոքր քաղաքի մասին առաջին տպավորություններս ներառեցի վեպում: Կարծում եմ, որ այս վեպը խորապես կհասկանան հենց Էսսեքսի բնակիչները, որովհետև հերոսներն իրական մարդիկ են:  

 Սալլի ՄքԳոան. ահա թե ով էր տարիներ առաջ սպանել փոքրիկ տղային: Սկսեցի ուսումնասիրել սպանության մանրամասները: Ինձ հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է նրան հաջողվել այդքան երկար ժամանակ թաքնվել ու գաղտնի պահել մանկահասակ տղայի սպանության փաստը: 

Ինձ դուր է գալիս վեպիս գլխավոր հերոսուհու` Յոհաննայի կերպարը: Նա մի կողմից չի սիրում բամբասել և մյուս կողմից չի կարող չլսելու տալ: «Սա մեր մեջ, հանկարծ ոչ ոք չիմանա, բայց…». սա այն դասական նախադասությունն է, որով սկսվում է խոսակցությունը: Իհարկե դուք կպահեք ձեր խոստումը և ոչ ոքի չեք պատմի այն գաղտնիքը, որը վստահել են ձեզ: Թե՞ կպատմեք:

Երբ դու գիտես մի բան, որը չպետք է իմանայիր, չես կարողանում մեջդ պահել ու չպատմել: Այն մեջդ սկսում է եռռալ ու ստիպված կիսվում ես ինչ-որ մեկի հետ: Եթե վստահելի մարդու չես պատմում, այն վիրուսի պես սկսում է տարածվել:

Յոհաննան լավ գիտի թե բամբասանքն ինչ գին ունի: Բերանից դուրս պրծած մեկ նախադասությունը փոխեց նրա կյանքը: 

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Ռիդլի Սքոթը կնկարահանի ֆիլմ՝ «Sapiens» գրքի հիման վրա

August 2, 2018

Դետեկտիվների հեղինակ չինացի գրողը ձերբակալվել է սպանությունների համար

August 2, 2018