newmag-ը թարգմանել և հրատարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գիրքը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպատանը հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «newmag» ընկերության հրատարակած «Հեղափոխություն» գրքի շնորհանդեսը։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գիրքը հրատարակվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին և Էմանուել Մակրոնի` Հայաստան կատարելիք առաջին պետական այցին ընդառաջ։

«Հեղափոխություն» գիրքը ֆրանսերեն հրատարակվել է 2016 թ. նոյեմբերի 24-ին։ Նույն թվականին Ֆրանսիայում այն դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան 2 մլն օրինակ։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։

Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների մասին Վերածննդից հետո ոչ-ոք չէր գրել։

Մակրոնն իր գրքում հանգամանալից անդրադառնում է ֆրանսիական կյանքի բոլոր ոլորտներին՝ ազգային անվտանգությունից մինչև ներգաղթյալներ, կրթության որակից մինչև ներքաղաքական պայքար։ Եվ խոսելով ամեն ոլորտի մասին՝ Մակրոնն առաջարկում է հեղափոխության՝ արմատական փոփոխությունների իր բանաձևը։ Այս գիրքն ընթերցելով դուք ավելի ամբողջական գաղափար կկազմեք ժամանակակից Ֆրանսիայի խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների մասին։ Եվ այդ լույսի ներքո կգտնեք լուծումներ, որոնք հնարավոր է կիրառելի լինեն նաև Հայաստանում։

Գիրքը ֆրասներենից թարգմանել է հայտնի հեռուստալրագրող և հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը։ Թարգմանության ժամանակ նրան աջակցել են ֆրանսերենի հայտնի մասնագետներ և պրոֆեսորներ Ժակլին Մինասյանը և Հասմիկ Գրիգորյանը։

Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի թարգմանությունը և հրատարակումը հնարավոր դարձավ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ և ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ։

Ի՞նչ հոտ ունեն գրքերը

October 3, 2018

[մոնոլոգ] Լյուդմիլա Ուլիցկայա. «Մեր սերունդը ամուսնալուծությունից հետո շարունակում է շփվել»

October 3, 2018