Միշել Օբամայի գիրքը դարձել է 2018 թվականի ռեկորդային բեսթսելլերը

Ամերիկայի նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի «Becoming» գիրքը դարձել է 2018 թվականի ամենավաճառված գիրքը:


Հրտարակվելուց 2 շաբաթ անց Միշել Օբամայի գիրքը վաճառվել է ավելի քան 2.000.000 օրինակով: «Becoming» հուշագրությունը թարգմանվել է 31 լեզուներով և դարձել բեսթսելլեր՝ միանգամից 11 երկրներում: Գրախանութներում այն սպառվում է մեծ արագությամբ:
15 օրում Միշել Օբամայի գիրքը վաճառքի քանակությամբ գերազանցեց Յոհաննա Գեյնսի «Magnolia Table» գիրքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին «Կրակ ու ցասում» գիրքն իջեցնելով 3-րդ հորիզոնական: Ամենավաճառվող գրքերի քառյակը եզրափակում է Ռեյչլ Հոլիսի «Girl, Wash Your Face» գիրքը:
Աֆրոամերիկացի առաջին տիկնոջ «Becoming» գիրքը պատմում է ԱՄՆ էքս-նախագահի ընտանքի՝ Սպիտակ տանն ապրած տարիների մասին: 54-ամյա Միշելը քննադատում է նախագահ Դոնալդ Թրամփին և գրում, որ նրան երբեք չի ների՝ իր ընտանիքի անվտանգությունը ռիսկի տակ դնելու համար:
Միշել Օբաման երկար է մտածել գրքի վերնագրի մասին. «Սա գիրք է մեր մասին, իմ մասին, իմ ընտանիքի մասին: Գրքի համար մի քանի վերնագիր կար, բայց ընտրեցինք այս մեկը՝ «Becoming»: Տխուր է, եթե մտածում ես, որ հասել ես կյանքի մի այնպիսի փուլի, որտել էլ չես մեծանում, չես աճում: Ես ատում եմ այս արտահայտությունը՝ ինչ ես ուզում դառնալ: Սա աշխարհի ամենավատ հարցն է, որը, ցավոք, ծնողները հաճախ իրենց երեխաներին են տալիս: Մենք միշտ մեծանում ենք»:

Երևանի հանդեպ իմ սերը, ցավոք, միակողմանի էր. Ժան-Շա Թեքգյոզյան

December 5, 2018

Դոնալդ Թրամփին երբեք չեմ ների իր այդ քայլի համար. Միշել Օբամա

December 5, 2018