Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակի առիթով newmag հրատարակչական ընկերությունը հայերեն թարգմանել և հրատարակել է նրա «Կյանքից կառչած» գիրքը:
«Կյանքից կառչած» գիրքը Շառլ Ազնավուրի գրած վերջին՝ 9-րդ գիրքն է: Սա թեթև կյանքի մասին չէ, թեև Ազնավուրն ասում է՝ թո՛ղ, որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթևություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ:
Արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ:
Արձակի խոսքով կերտված և չափածոյով համեմված դեգերումները նրան կրկին տանում են այն մտերմիկ միջավայրը, որում ձևավորվել է արտիստը: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջև շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր և ընթերցողի միջև: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:
Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:
Գիրքը ֆրանսերենից թարգմանել են Արտակ Հերիքյանը և Ժակլին Մինասյանը: Խմբագրել է Համլետ Գասպարյանը: Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գրքին կցվել են նաև Արտակ Հերիքյանի 5 հարցազրույցները Ազնավուրի հետ, որոնք լրացնում են մեծ արտիստի կերպարը։
Կցվել են նաև Արտակ Հերիքյանի 5 հարցազրույցները
Հայերեն հրատարակության նախաբանը գրել է ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը: «Ինչու է պետք կարդալ այս գիրքը կամ «Դու անմահ ես, Շա՛ռլ»» վերնագրով նախաբանում Ռոզի Արմենը կարծես նամակ է գրել Շառլ Ազնավուրին: Նա իր հիացմունքն է հայտնում Ազնավուրի թողած ժառանգության հանդեպ, հիշում է, որ Փարիզի Ալհամբրա համերգասրահում մի անգամ ընտանիքով ներկա է եղել Ազնավուրի համերգին: Ռոզի Արմենի համար մեծ երջանկություն էր բեմի վրա Ազնավուրին տեսնելը, ֆրանսիական հողի վրա երիտասարդ հայի հաղթանակը տեսնելը:
Գիրքն ունի հովանավորներ
«Կյանքից կառչած» գրքի հովանավորներն են Digitain ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանը և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը: Հենց այս ընկերությունների հովանավորության շնորհիվ է, որ newmag-ը կարողացել է նվազեցնել գնի արտադրության ծախսը և ձևավորել ընթերցողների համար ձեռնտու գին։
Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել գիրքը
Գիրքը կարող եք ձեռք բերել բոլոր գրախանութներում: Գինը՝ 4800 դրամ: Գիրքը վաճառվում է նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայք: