Տաղանդի հակառակ կողմում

Մենք հաճախ ենք գրողներին ընկալում երկնային արարածներ, բայց իրականում ոչինչ չգիտենք մեր սեղանի գրքերի հեղինակների մասին:


Մենք չգիտենք, որ նրանցից շատերը եղել են անտանելի մեծամիտներ, կամ, օրինակ, ծաղրել են սեփական երեխաներին: Ծանոթացեք այն գրողների հետ, որոնք բարդ ու անտանելի բնավորություն են ունեցել:

1. Վիրջինիա Վուլֆ
Վուլֆն, իհարկե, տաղանդավոր գրող է, և դա անվիճելի է, սակակն քչերին է հայտնի, որ նա քմահաճ ու մեծամիտ է եղել: Նա երբեք չէր թաքցնում իր արհամարհանքը սոցիալական ավելի ցածր խավի մարդկանց հանդեպ: Գրողն ակնհայտորեն դեմ էր արտահայտվում աղքատներին կրթություն տալու գաղափարներին: Նա դաժան վերաբերմունք էր ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, որոնք իր խավից չէին, կամ ինչ-որ կերպ դուր չէին գալիս գոռոզ ու մեծամիտ Վիրջինիային:
2. Միխայիլ Լերմոնտով
Խելագար բնավորություն ունեցող պոետն ի ծնե հիվանդություն ուներ: Դեռ մանուկ հասակից Միշան առանձնանում էր նյարդային ու դյուրագրգիռ լիելով, իսկ տարիքի հետ դրանք արմատանում են:
Ուսանող Լերմոնտովը, որը հետո պիտի դառնար հայտնի գրող, ուներ ծանր ու անտանելի բնավորություն: Նա իրեն բոլորից հեռու էր պահում, և նույն կերպ էլ պատասխան էր ստանում մնացածից-հիշել է Պավել Վիստենհոֆը: Լերմոենտովը նույնիսկ վիրավորական ակնկարներ էր անում նրանց, որոնք փորձում էին մոտենալ իրեն:
3. Ֆլանների Օ’Քոննոր 
Ամերիկացի գրող Ֆլաններիի գրչին են պատկանում երկու հիանալի վեպ և 30 պատմվածք: Չնայած գրական ակնհայտ տաղանդին, Ֆալններին դաժան հայացքների տեր անձնավորություն էր. նա բացահայտ իրեն դասում էր ռասիստների շարքին, դեմ էր արտահայտվում սևամորթների պաշտպանության շարժումներին: Եվ սա էլ դեռ բավական չէր, նա պնդում էր, որ սպիատակամորթներն ավելի ինտելեկտուալ ու խելացի են, քան սևամորթները: Եթե նա ծնվեր մեր օրերում, նույնիսկ մեկ տեղ չէր հրապարակվի նրա ստեղծագործություններից:
4. Սելինջեր
Ջերոմ Սելինջերի բնավորության առանձնահատկությունները ձեզ կարող են փակուղի մտցնել, ինչպես դա եղել էր իր կնոջ հետ. Սելինջերը, ամուսնանալով Կլերի հետ, որ դեռ դպրոցական էր, արգելել է սովորել, աշխատել ու մի քանի անգամ նույնիսկ սահմանափակել է նրա` տնից դուրս գալու իրավունքը: Չցանկանալով տպագրվել` Սելինջերը մեկուսացել էր և մինչև վերջին օրը տանջում էր իր ընտանիքին. նա դաժան էր վերաբերվում իր երեխաներին ու կնոջը, և զբաղվում էր ոչ ավանդական բժշկական մեթոդներով: Որպես բժիշկ` նա նույնպես դաժան էր. հարազատներից որևէ մեկի հիվանդանալուց հետո Սելինջերը շտապում էր սովորական ասեղին փախարինող ասեղ գտնել, որն ավելի շատ կցավեցներ հիվանդին: Նա դրանից հաճույք էր ստանում:
 5. Անտուան դը Սենտ Էկզյուպերի
Եթե Էկզյուպերիի մասին կարծքի կազմենք իր ստեղծագործություններով, հաստկապես` «Փոքրիկ Իշխան»-ով, ապա կարելի է մտածել, որ նա եղել է բարի ու սենտիմենտալ ռոմանտիկ: Ընկերների շրջանում նա իսկապես եղել է հավատարիմ ընկեր ու մշտապես դրականն է փնտրել ամեն իրավիճակում: Իսկ ինչ վերաբերվում է ընտանիքին, այստեղ ամեն բան այլ է. Կոնսուելլա Կարիլոն` Անտուանի կինը, հավատարմորեն սպասում էր ամուսնուն ամեն գործուղումից հետո, մինչդեռ Անտուանը զվարճանում ու նոր սիրավեպ էր սկսում ուրիշների հետ: Ամուսինների միջև սկսվեցին կռիվներ: Ամուսնությունից մեկ տարի անց Անտուանը կնոջ հանդեպ ոչ թե կիրք էր զգում, այլ նյարդայնանում էր նրանից: Ի վերջո նա հեռանում է կնոջից ւո գնում նախկին սիրելիի մոտ: Այս ամենով չբավարարվելով` նա կնոջն ուղարկում է հոգեբուժարան: Նրա վերաբերմունքը` կնոջը, այսբերգի միայն վերնամասն էր: Գրողի խղճին միայն մեկ կոտրված սիրտ չէր: Ամենաանկեղծ կապվածությունն, այնուամենայնիվմ Էկզյուպերին տածել է իր մոր հանդեպ, և մինչև վերջին օրը նրա հետ անկեղծ է եղել:
Անի Սողոյան

Կաֆկայի եզակի ձեռագրերը վերադարձան Թել Ավիվ

August 28, 2019

Լավագույն գրքերը, որոնք էկրանավորվել են 

August 28, 2019