«Հաճախ բավական է նույնիսկ մեկ նախադասությունը, որից հետո ես անջատում եմ լույսն ու քնում». Սերգեյ Կումիշ, գրող, գրաքննադատ

«Ինձ համար «աշխատանքային» և «ոչ աշխատանքային» ընթերցանության միջև կա երկու տարբերություն` արագություն ու ժամանակ:


Առաջինի դեպքում ես կարող եմ հանգիստ կարդալ 400 էջ: Ես ենթարկում եմ գիրքն իմ պլաններին, ժամանակին, և, որպես կանոն, դրանք շատ սեղմ են: Երկրորդի դեպքում ինքս եմ ենթարկվում գրքի «տրամադրությանը», ռիթմին ու տեմպին: Գրքեր կան, որոնք շատ դանդաղ են գրվել: Օրինակ` «Հիսուսի որդին»: Այդպիսի գրքերը ավելի լավ է կարդալ ոչ միայն դանդաղ, այլև երկար, կտրվելով դրանից, հետո նորից վերադառնալով, հանգստանալով դրանից: Մի խոսքով` հարկավոր է թույլ տալ, որ այդ գրքերը մեր մեջ ապրեն իրենց բնականոն կյանքով:
Ես ինքս ինձ համար եմ ընթերցում, երբեք նպատակ չեմ դնում իմ առջև այն կարդալ միանգամից, սկզբից մինչև վերջ: Ավելի կարևոր է պարզապես այդ գրքի հետ լինել:
Չեմ սիրում դետեկտիվներ և այնպիսի գրականություն, որոնք «կլանում են», երբ դու ստիպված ես մեկը մյուսի հետևից թերթել էջերը: Որպես ընթերցող, ոչ թե որպես գրաքննադատ, ինձ համար «անհնար է կտրվել» տեսակի գրքերը նախընտրելի չեն: Գիտեք, ես սիրում եմ կտրվել: Ինչպես գրաքննադատ` հակառակը` բարձր եմ գնահատում սրամիտ սյւժեները, որովհետև իմ առաջադրանքն է պատմել գրքի մասին: Բայց այն սիրելն իմ պարտականությունների մեջ չի մտնում: Իմ` մի վեպի ընթերցում է կարող է ամիսներ տևել. ինձ դուր է գալիս գիրքը հետս տանել այս ու այն կողմ ու «գրքի մթնոլորտը» կրել ինձ հետ ամենուր, ժամանակ առ ժամանակ թերթել: Կարելի է նույնիսկ չթերթել. բավական է այն, որ նա կողքիդ է, ձեռքիդ տակ:
Հենց հիմա ես վերընթերցում եմ իմ սիրելի վեպերից մեկը: Քնելուց առաջ բացում եմ առաջին պատահած էջը ու կարդում այն, ինչ աչքերս հասցնում են որսալ: Հաճախ բավական է նույնիսկ մեկ նախադասությունը, որից հետո ես անջատում եմ լույսն ու քնում:
Անի Սողոյան

Գրքեր, որոնց մասին խոսում են. «1984»

January 23, 2020

Գրաքննադատ, Bookmate կայքի խմբագիր, I'm writing a novel տելեգրամի ալիքի հեղինակ Իգոր Կիրիենկովը ընթերցելու սեփական մեթոդների մասին

January 23, 2020