Շապիկի դարձերես
Թերթել

Սպանության հրամաններ

Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր են գործադրում հերքելու համար Ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցները։ Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանների ու օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերի իսկությունն այս հարցում երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր։ Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այս փաստաթղթերն ամբողջապես կեղծիք են, և որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար։ Թաներ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումներն ու հստակ ցույց տալիս, թե ինչու այդ փաստաթղթերը, որպես հայերի հանդեպ օսմանաթուրքական կառավարության ցեղասպան մտադրության ապացույց, պետք է համարել իրական։ Այս առումով աշխատությունը կոտրում է ժխտողականության հիմնաքարն ու եւս մեկ անգամ ապացուցում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:

Bestseller ռեվյու

Այս գրքով պրոֆեսոր Թ. Աքչամը շարունակում է Հայոց ցեղասպանությանը նվիրված իր հետազոտությունների շարքը և մեկ անգամ ևս հաստատում, որ ինքն այդ բարդ բնագավառի լավագույն գիտնականներից է:

Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս


Հոյակապ է: Թաներ Աքչամի նոր գիրքը պատմաբանի արհեստի ձոն է, իսկական ուղեցույց, թե ինչպես պետք է աշխատի հետազոտողն արխիվային նյութով: Նա փայլուն ապացուցում է երկար տարիների հանիրավի կասկածանքով վիրավորված և անտեսված Արամ Անտոնյանի այն փաստաթղթերի անգնահատելի արժեքը, որոնք վավերականացնում են Հայոց ցեղասպանության փաստը:

Սուրեն Մանուկյան, ԵՊՀ Ցեղասպանագիտության բաժնի վարիչ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու


Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Սպանության հրամաններ”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Killing Orders: Talat Pasha’s Telegrams and the Armenian Genocide

ISBN

ISBN 978-9939-9196-2-1

Հրատարակության տարի

2019

Էջերի քանակը

408

Հեղինակ

Թաներ Աքչամ

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ