Շապիկի դարձերես
Թերթել

Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ:

Bestseller ռեվյու

«Ձեռքդ ցած դնել չես կարողանում: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե որքան ուսանելի է»:

Մայքլ Գերսոն, Washington Post


«Գիրքը ցույց է տալիս, թե որքան կարճ ժամանակ ենք ապրում այս հողի վրա, ու որքան նոր են գյուղատնտեսությունը, գիտությունը: Ու ճիշտ կլինի, որ հաշվի նստենք դրանց հետ»:

Բարաք Օբամա, ԱՄՆ նախագահ


«Կարևոր գիրք է լրջախոհ, ինքնազննումի հակված սափիենսի համար»:
Washington Post 

«Ուսանելի է, մտորելու տեղիք է տալիս ու հստակ է»:

Wall Street Journal

«Հազվագյուտ գիրք է, ցնցող ու ապշեցուցիչ»:

Observer 


Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Sapiens. Մարդկության համառոտ պատմություն”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Sapiens: A Brief History of Humankind

ISBN

978-9939-884-02-8

Հրատարակության տարին

2020

Էջերի քանակը

512

Հեղինակ

Յուվալ Նոյ Հարարի

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ