Շապիկի դարձերես
Թերթել

Կեսգիշերի զավակները

Դարավոր առասպելները թևեր են առնում Սալման Ռուշդիի վեպում՝ գերբնական ուժեր պարգևելով Հնդկաստանի անկախության կեսգիշերի զավակներին: Առասպելների ու իրական ժամանակի միջև գոյություն հաստատած՝ նրանք ցնցող մոգականությամբ ներկայացնում են նոր Հնդկաստանի պատմությունը արդեն նաև հայ ընթերցողին: Վեպի հիմքում Սալիմ Սինայի ընտանիքի պատմությունն է 1910-ից մինչև 1976 թվականը: Սալիմի կյանքն ու նորանկախ Հնդկաստանի  իրողությունները միահյուսված են մոգական ռեալիզմի, առասպելականության ու անզուգական նուրբ հեգնանքի կատարյալ կիրառմամբ:

Bestseller ռեվյու

Բրիտանացիները թողնում են Հնդկաստանը: Նոր առասպել է շողշողում Հնդկաստանի բյուր մշակույթների ու մոգական ծեսերի սրտում: Բենգալացիների ու փենջաբցիների, մադրասցիների ու ջաթերի համընդանուր երևակայության մեջ դա անկախության առասպելն է: Գերբնական կեսգիշերի զավակները նույնպես ծնունդ են առնում այս առասպելից, որպեսզի գտնեն իրենց ինքնությունը, և ի կատար ածեն իրենց առաքելությունը:

Սալիմ Սինայը կեսգիշերի զավակներից միակն է, ով որոշում է ապավինել իր գերբնական հատկություններին, որպեսզի իմաստավորի իր կյանքի ժամանակը:


«Կեսգիշերի զավակները» եռռում է կյանքով, բազմազան առատությամբ ու երևակայությամբ: Այն ընթերցողների առաջ բացվում է վեհաշուք կրկեսի պես՝ փայլուն գույներով, հանդգնությամբ, վտանգներով ու խիզախումով: Վեպի լեզուն խոր է ու լիքը, ինչպես ահռելի կրակի բոց կամ էլ առատ հեղեղ:

Ռուշդին պատկերել է Հնդկաստանի ամբողջական կտավը՝ «Մի ասասպել՝ կոլեկտիվ հորինվածք, որտեղ ամեն ինչ հնարավոր է, պատմություն, որն իր հնարքով կարելի է համեմատել միայն ևս երկու հզոր հորինվածքների հետ, ինչքպիսիք են փողն ու Աստված»:

Washington Post


«Կեսգիշերի զավակները» իրապես գերազանց գործ է, գրողական համարձակության բացառիկ արտահայտություն՝ գրված հուժկու տաղանդով և ազդեցիկությամբ, երևակայության, զսպվածության, ինչպես նաև ոճական կատարելության փայլով:

Անիտա Դեզայի


Սա մի վեպ է, որ պատկերում է Հնդկաստանի հասունացման ընթացքը՝ սկսած երկրի առանձնահատուկ ու շնորհաշատ մանկությունից, մինչև սովորական, գորշ հասունության շրջանը: Գիրքը վավերագրություն է դավաճանության, կոռուպցիայի և իդեալների կորստի մասին, որոնք իրենց գագաթնակետին հասան Ինդիրա Գանդիի՝ արտակարգ դրության տակ իրականացվող կառավարման շրջանում:
New York Times

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Կեսգիշերի զավակները”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Midnight's Children

ISBN

978-9939-68-644-8

Հրատարակության տարի

2018

Էջերի քանակը

536

Գրական մրցանակներ

Man Booker Prize (1981),
James Tait Black Memorial Prize for Fiction (1981),
The Booker of Bookers Prize (1993),
The Best of the Booker (2008),
Премія імені Максима Рильського (2010)

Հեղինակ

Սալման Ռուշդի

Հրատարակիչ

Զանգակ

Սերիա

ԳՐՔԵՐ