Շապիկի դարձերես
Թերթել

Օսմանյան կայսրության անկումը

1914-ին եվրոպական գերտերությունները անխուսափելիորեն դեպի պատերազմ էին գնում և իրենց հետ այդ ավերիչ հակամարտության շրջապտույտի մեջ ներքաշեցին ամբողջ Մերձավոր Արևելքը: Յուջին Ռոգանն իր գրքում ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը` բացահայտելով դրա հետևանքները և այն որոշիչ, բայց քիչ հայտնի դերը, որն աշխարհամարտն ունեցավ Մերձավորարևելյան տարածաշրջանում: Գալիպոլիի թերակղզուց մինչև Արաբիա. հայտնի բրիտանացի պատմաբանը պատկերավոր և ուշագրավ պատմում է օսմանյան հողերում քաղաքական ինտրիգների և ռազմական բախումների մասին:
Ի տարբերություն Արևմտյան ռազմաճակատում խրամատային պատերազմի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները դինամիկ էին և անկանխատեսելի: Մինչ ռազմական ֆորտունան կշրջվեր Անտանտի տերությունների կողմը, թուրքերը նրանց կործանիչ պարտության մատնեցին Գալիպոլիում, Միջագետքում և Պաղեստինում: Հետպատերազմյան կարգավորումն իր հերթին մասնատեց Օսմանյան կայսրությունը և հիմք դրեց այն հակասություններին, որոնք մինչև այսօր պառակտում են արաբական աշխարհը: Այս գիրքը պարտադիր է կարդալ Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը և այսօրվա Մերձավոր Արևելքի ֆենոմենը հասկանալու համար:

Bestseller ռեվյու

Բրիտանացի արաբագետ Յուջին Ռոգանի գիրքը ներկայացնում է Օսմանյան կայսրության ներգրավումն Առաջին աշխարհամարտին ու իրադարձությունները Մեծ Մերձավոր Արևելքում։ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորի գիրքն արժանացել է մի քանի մրցանակների: Արևմտյան հեղինակավոր պարբերականներն այն ճանաչել են տարվա գիրք։ Ի՞նչ է արել Ռոգանը։ Նա պատմական իրադարձությունները շարադրել է հետաքրքիր, թրիելերին բնորոշ ոճով և իր պատմությունը համեմել է օսմանցի և Անտանտայի երկրների սպաների ու հրամանատարների անձնական օրագրերից արված մեջբերումներով։ Այդ պատճառով գիրքն ընթերցվում է շատ թեթև, թեև մեծ ծավալ ունի։

Ինձ հետաքրքիր էր Հայոց ցեղասպանության հատվածը։ Ներկայացնելով բրիտանական պատմագրության պաշտոնական տեսակետը, Ռոգանը չի խուսափում 1915 թվականի իրադարձություններն անվանել Հայոց ցեղասպանություն, թեև նշում է, որ դա պնդում են հայերն ու Հայաստանը։ Գրքի թերևս ամենակարճ գլուխը հենց դա է։ Այդքանով հանդերձ, Ռոգանը, ինչպես ցանկացած պատմաբան, բարեխղճորեն օգտագործել է և աղբյուրներ և վկայություններ, որոնք հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ քիչ չեն։ Բայց նա չի  անդրադառնում Սևրի դաշնագրից հետո տեղի ունեցած իրադարձություններին։ Նա լռում է այն մասին, ինչո՞ւ այն կյանքի չկոչվեց: Չի անդրադառնում Կարսի (ռուս-թուրքական) պայմանագրին։ Մի խոսքով, Հայկական հարցին անդրադարձ կա, բայց անկեղծ ասած` բավարար չէ։

Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե սա վավերագրական բլոկբաստեր է, որի իրադարձությունները տեղի են ունեցել 100 տարի առաջ, բայց որոնք չափազանց անհրաժեշտ է իմանալ՝ հասկանալու համար Մեծ Մերձավոր Արևելքում այսօր տիրող քաոսը և դրա ակունքները։ Մերձավոր Արևելքում չդադարող պատերազմների պատճառը հենց Անտանտի երկրների` երբեմն իրար հակասող, իմպերիալիստական քաղաքականությունն էր, որը Փարիզի համաձայնագրով տարածաշրջանը բաժանեց ազդեցության գոտիների, որոնք չէին արտացոլում այնտեղ բնակվող ազգությունների բնական ու վարչատարածքային տրամաբանական սահմանները։

Սա շատ մասնագիտական գիրք է, որին ներկայացվում է մանրամասների մեջ երբմեն չափազանց շատ խորանալու, բայց կարևոր հարցերում (օրինակ` Հայոց ցեղասպանության թեմայում) քիչ խորանալու մեղադրանք։ Բայց այդքանով հանդերձ, գիրքը կարող է չափազանց օգտակար լինել բոլոր նրանց համար, ովքեր փորձում են հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Մեծ Մերձավոր Արևելքում։

 

ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am

 

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Օսմանյան կայսրության անկումը”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

The Fall of hte Ottomans: The Great War in the Middle East

ISBN

978-5-91671-762-4

Գրական մրցանակներ

2017

Էջերի քանակը

750

Հեղինակ

Յուջին Ռոգան

Հրատարակիչ

Ալպինա Փաբլիշըր