Bestseller ռեվյու
Արևմտյան գաղափարների շշմեցուցիչ պատմությունը... էպիկական է:
The Economist
Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։
Արևմտյան ժողովրդավարությունն այսօր խզել է սերունդների միջև եղած համաձայնությունը, քանի որ մեր երեխաներին ու թոռներին թողնում ենք պարտքի մեծ բեռ։ Մեր շուկաների բնականոն զարգացումը խեղվում է չափազանց բարդ կարգավորումների պատճառով, եղած խնդիրները լուծելու փոխարեն դրանք ի հայտ են բերում նորերը։ Իրավունքի գերակայությունը վերաճում է իրավաբանների գերիշխանության։ Քաղաքացիական հասարակությունը դարձել է ոչ քաղաքացիական, մարդիկ էլ ծուլաբար ակնկալում են, որ իրենց բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը։
Արևմուտքի՝ երբեմնի գերիշխող քաղաքակրթության հետընթացը կանգնեցնելու համար Ֆերգյուսոնը զգուշացնում է՝ պետք է հերոսական առաջնորդություն և արմատական բարեփոխում։ Արևմտյան քաղաքակրթության ձախողումը դատապարտող «Մեծ անկում» աշխատությունը յուրատեսակ մեղադրական եզրակացություն է՝ սթափվելու կոչով։
Արևմտյան գաղափարների շշմեցուցիչ պատմությունը... էպիկական է:
The Economist
| Օրիգինալ անունը | The Great Degeneration։ How Institutions Decay and Economies Die․ | 
|---|---|
| ISBN | 978-9939-884-03-5 | 
| Հրատարակության տարի | 2020 | 
| Էջերի քանակը | 200 | 
| Հեղինակ | Նիլ Ֆերգյուսոն | 
| Հրատարակիչ | Նյումեգ | 
| Սերիա | ԳՐՔԵՐ | 
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։