Ինչպե՞ս միաժամանակ մի քանի գիրք կարդալ

Գրողները խորհուրդ են տալիս թե ինչպես է պետք միաժամանակ մի քանի գիրք կարդալ՝ առանց մոռանալու:


Գրքասերները լավ կհասկանան. երբեմն ուզում ես միանգամից մի քանի գիրք կարդալ, բայց ժամանակը չի հերիքում: Հաճախ մեծ ոգևորվածությամբ ուզում ես մի քանի գիրք կարդալ, բայց չգիտես թե ինչպես է պետք դա անել: Մի քանի խորհուրդ, որ պետք կգան.
  • Օրգանզիմը բավարարված է, երբ բալանսավորված եք սնվում. օրինակ, երբ սնվելիս ուտում եք մի քիչ բանջարեղեն, մի քիչ միս կամ մրգեր: Նույնը կատարվում է ուղեղի հետ: Ուղեղը կարդացածն ավելի լավ կընկալի, եթե փորձեք միաժամանակ տարբեր ժանրի մի քանի  գիրք կարդալ: Կարող եք առավոտյան կարդալ, որևէ լուրջ նոն-ֆիքշն, իսկ երեկոյան գեղարվեստական գրականություն: 
  • Ձեռքի տակ ունեցեք այնպիսի գրքեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Առանձնացրեք մի քանի հետաքրքիր գիրք, որոնք կօգնեն լիցքաթափվել: Էներգիան եռռո՞ւմ է, ուրեմն գեղարվեստական որևէ գիրք կարդացեք: Տխո՞ւր եք, պոեզիան հաստատ չէր խանգարի:
  • Ժանրերի ու գրողների ցուցակ կազմեք, որոնք երբևէ չեք կարդացել: Ընտրեք որևէ նոր գիրք:
  • Առանձնացրեք ձեզ հարմար վայրեր և ամեն անգամ նույն տեղում գիրք կարդացեք: Եթե ուզում եք միաժամանակ 3 գիրք կարդալ, գրքերը բաժանեք 3 վայրի: Առաջին գիրքը կարդացեք սենյակում, երկրորդը՝ հյուրասենյակի բազմոցին, երրորդը՝ խոհանոցում: Նմանատիպ դասակարգումը կօգնի կարդացած գրքերն իրար չխառնել և մտապահել կարդացածը: 
  • Ձեռքի տակ միշտ գիրք ունեցեք՝ լինի տպագիր, թե էլեկտրոնային: Կարևորն այն է, որ կարող եք գիրք կարդալ հերթում կանգնած ժամանակ, կամ որևէ տեղ գնալիս: Հեռախոսի մեջ միշտ էլեկտրոնային գիրք ունեցեք:

Ջոն Վերդըն. Երևի պետք է ծերանայի, որ կարողանայի գրել

November 23, 2018

«Հայաստանի սրտից» ARARAT-ի նոր գովազդային արշավը. վարպետության, բնության և ժամանակի եռապատկեր

November 23, 2018