Ռուսները նախընտրում են գիրք գնել, բայց՝ չկարդալ

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը ռուսների շրջանում հարցում է անցկացրել՝ հասկանլու համար, թե ինչքա՞ն են նրանք ընթերցում, որքա՞ն հաճախ են գիրք գնում և ո՞ր հեղինակներին կամ ժանրն են ավելի հաճախ ընտրում:


Պարզվեց, որ յուրաքանչյուր երկրորդը գիրք է կարդում: Այս ցուցանիշը հարցվածների ընդհանուր թվի 53%-ն է. անցյալ տարվա համեմատ ցուցանիշը մի փոքր ընկել է: Անցած տարի կազմել է 55%, բայց այն դեռևս զգալիորեն բարձր է, քան 5 տարի առաջ: Եվ միայն իրենց ընթերցող համարել են 45 % -ը:

Բայց հարցվածների 88 % -ը գնել էր գիրք: Եզրակացությունը հետևյալն է՝ գիրք գնում են, բայց չեն կարդում:

Ի դեպ, հարցվածների 73% -ը ասում է, որ գիրքը լավ նվեր է համարում: Հարցվածների կեսը՝ 51%-ը պատրաստ է երեխային գիրք նվիրել, իսկ 48% -ը`ընկերոջը:

Ռուսաստանում սիրված ժանրերի շարքում են պատմական բովանդակությամբ գրքերը, կենսագրությունները, երկրորդ տեղում է մանկական գրականությունը, դասագրքերը երրորդ տեղում են, դետեկտիվ պատմությունները չորրորդում են, իսկ տնտեսական և այգեգործության ձեռնարկները հինգերորդում են:

Ամենից շատը գրքեր ընթերցում են կանայք՝ 59%: 18-ից 24 տարեկան երիտասարդների 83% է ընթերցում և 25-ից 34 տարեկանների 61%-ը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող հարցվողների 68%-ը:

Ուսումնասիրության ևս մեկ հետաքրքիր եզրակացություն. Պուշկինը դեռ մերն է: «Ձեր կարդացած վերջին գրքերից, ո՞ր հեղինակին խորհուրդ կտայիք» այս հարցման արդյունքում հենց Պուշկինն է հաղթել: Ընդհանուր առմամբ, այս ցուցակի ամբողջ առաջին յոթ սանդղակներում դասականներն էին ՝ Տոլստոյ, Դոստոևսկի, Բուլգակով, Լերմոնտով, Չեխով, Գոգոլ: Այս փառահեղ շարքերի ութերորդ տեղում՝ Դարիա Դոնցովա: Դուման շարքի իններորդ կետում է, Եսենինը փակում է առաջին տասնյակը:

 

Ալլա Դավթյան

Կին, որը փոխեց գրական քարտեզի գույնը

August 19, 2019

Շատ զբաղվա՞ծ ես: Հեռախոսդ թույլ չի՞ տալիս կենտրոնանալ: Ինչպե՞ս կրկին սիրել ընթերցանությունը: 

August 19, 2019