Օգոստոսի 5-ին Նյու Յորքում մահացավ ամերիկացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Թոնի Մորիսոնը:
Գրական քննադատ Գալինա Յուզեֆովիչը պատմում է , թե ինչպես է Նոբելյան մրցանակի դափնեկիրը պայքարել գրականության մեջ ռասայական նախապաշարմունքների դեմ, և թե ինչու է ամբողջ աշխարհը սիրում նրա գրքերի հերոսներին:
Իր՝«Արևմտյան կանոն» սկանդալային գրքում, ամերիկացի մշակութաբան ու քննադատ Հարվոլդ Բլումը ձևակերպեց այնպիսի չափանիշ, որ առանձնացնում են իսկապես մեծ հեղինակներին, տաղանդավոր, հետաքրքիր, սրամիտ կամ պարզապես արդիական գրողներից:
Այդ չափանիշի էությունը այն է, թե գրողին հաջողվո՞ւմ է արդյոք փոխել այն ալիքը, որի երկայնքով հոսում է գրականությունը:
Նոբելյան դափնեկիր Թոնի Մորիսոնի դեպքում այս հարցի պատասխանն է. «միանշանակ՝ այո»:
Մորիսոնի առաջին վեպը՝ «Կապույտ աչքերը», լույս է տեսել 1970 թվականին, բայց փառքը գրողին շրջապատեց 1987 ին՝ իր հինգերորդ և լավագույն վեպի ՝ «Սիրեցյալ»-ի հրատարակումից հետո:
Գրքի հերոսը սևամորթ ստրկուհի Սեթին է, որը փախչում է իր դաժան տիրոջից, բայց նրա հետքը գտնում են ստրուկների որսորդները:
Վախենալով նորից պլանտացի ավերադառնալ՝ Սեթին կայացնում է սարսափելի որոշում. ամենավատ որոշումը, որը կարող էր կայացնել մայրը:
Նա սպանում է իր 2-ամյա դստերը, նախընտրելով մեռնել ազատության մեջ, քան ապրել ստրուկի կյանքով:
Բայց երկար տարիներ անց, մահացած աղջկա ուրվականը վերադառնում է ու բնակություն հաստատում Սեթի տանը՝ խաթարելով նրա հոգեկան հանգիստը:
Մի քանի շաբաթվա ընթացքում, Սիրելին աճել է ամերիկյան վաճառքների վարկանիշում, և մեկ տարի անց իր ստեղծողին բերեց ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մրցանակը` Պուլիտցերի մրցանակը գրականության համար:
Հաշված շաբաթների ընթացքում այս գիրքը դարձավ ամենավաճառվողը ամբողջ Ամերիկայում: Այն արժանացավ Պուլիցերյան մրցանակի:
1993-ին Թոնի Մորիսոնը արժանացավ Նոբելյան մրցանակի, իսկ 5 տարի անց «Սիրեցյալը» գիրքը ստացավ նոր կյանք, երբ վեպի հիման վրա նկարահանվեց ֆիլմ, իսկ գլխավոր հերոսուհուն մարմնավորեց Մորիսոնի ամենահայտնի երկրպագուն՝ Օփրա Ուինֆրին:
«Սիրեցյալը» ու դրան հաջորդած գրքերը գրավեցին ընթերցողներին: Այս ստեղծագործություննեւմ կարևոր առանձնահատկություն գլխավոր հերոսների ռասայական պատկանելիությունն էր:
Մորիսոնի գրքերում սպիտակ մարդկանցից ճնշված ու տանջված հերոսները վերածվում են ուժեղ, պայքարող ու գործող հերոսների:
Արփի Մուրադյան