Գիտական ապացույց. ընթերցասեր մարդիկ ավելի երկար են ապրում

Եյլի համալսարանի Առողջապահության կենտրոնը բացահայտել է, որ ընթերցասեր մարդիկ ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր երբեք գիրք չեն կարդացել:


Գիրք կարդալն առողջ ապրելակերպի պես մի բան է: 1 ժամ կարդալն ուղեղի համար հավասար է մարզասրահում 1 օր մարզվելուն: Ավնի Բավիշին հետազոտել է մարդու ուղեղն ու պարզել, որ շատ գրքեր կարդալով հնարավոր է ավելի երկար ապրել: Նրա կարծիքով ընթերցանության և երկարակեցության միջև մեծ կապ կա: Գիրք կարդալը զարգացնում է մտավոր ունակությունները` ճկուն մտածելակերպը, արագ ընթերցելու, ընկալելու կարողությունը: Եվ իհարկե նպաստում է գիրք կարդալու ցանկության մեծացմանը:

Հոգեբան Վանեսա Վոնգիին հետազոտության արդյունքն այդքան էլ չի զարմացնում. «Կան բաներ, որոնք նպաստում են նոր հմտություններ ձեռք բերելուն, օրինակ` երաժշտական գործիք նվագելը կամ նոր լեզու սովորելը կարող է նյարդային համակարգում նոր կապեր ստեղծել: Գիրք կարդալը գրեթե նույն ազդեցությունն ունի: Վոնգը հետազոտեց ուղեղում տեղի ունեցող կարճատև և երկարատև փոփոխությունների ընթացքը և պարզեց, որ դրանք կապված են գիրք կարդալուհետ: Վեպեր կարդալը ոչ միայն զարգացնում է բառապաշարն, այլև ազդում նյարդային համակարգի վրա` ընթերցողին ինքնաբերաբար դարձնելով գրքի գլխավոր հերոսը:

Թերթեր կամ ամսագրեր կարդալով չեք ստանա նույն արդյունքն, ինչ գիրք կարդալով: Բավիշի կարծիքով, գրքերն ամենաարդյունավետն են ներգործում: Ընթերցողների երևակայության զարգացման գործում դրանք մեծ դեր ունեն:

Եթե ձեր սենյակում սեղանին չկարդացած կամ կիսատ թողած գրքեր կան, ապա շտապեք դրանք ավարտին հասցնել: Թույլ մի՛ տվեք, որ աշխատանքն ու զբաղված լինելը խանգարեն ձեզ: «Գիրք կարդալու ժամանակ չկա» ասելուց առաջ հիշեք, որ 2 տարով կրճատում եք ձեր կյանքը:

Գիրք նվիրելու 5 պատճառ

March 20, 2018

Էմմա Քլայն. Նույնիսկ վեպ գրելիս սարսափելի էր հիշել դեռահասության տարիները

March 20, 2018