6 վեպ ավելի ինքնավստահ ու լավատես դառնալու մասին

Սեփական «ես»-ը գտնելու ճանապարհին միլիոնավոր մարդիկ «մոլորվում» են: Երբեմն դժվար է կյանքում գոնե մեկ կարևոր բան գտնելը, որին կարելի է հավատալ: Այդ հույսը չկորցնելով մարդիկ աշխատանքի են անցնում տարբեր վայրերում, մտածելով, որ այստեղ, գուցե, իրենց հետաքրքրող ինչ-որ բան գտնեն:


LiveLib-ը ներկայացնում է 6 վեպ, որոնք կօգնեն մարդկանց: Վեպերի ընտրանին «ես»-ը փնտրող մարդկանց մասին է, նրանց ովքեր իրենց հարցերի պատասխաններն են փնտրում: Բազմաշերտ ու վառ բովանդակությամբ սյուժեներն ընթերցողին ինքնավստահ ու լավատես կդարձնեն: Սա նրանց համար է, ովքեր միշտ կասկածամտորեն են որոշումներ կայացնում:

 


Ռուբի Ջեքսոն / «Հեռանալիս, ձեռքով արա»
Վերադառնանք 1640-ականներ, երբ Գրեյս Պատերսոնը միացավ հողագործների բանակին: Այդ քայլով նա փորձեց ազատվել մանկությունից իրեն տանջող ընտանեկան խնդիրներից և մոռանալ Սեմ անունով տղայի հետ սիրային կապը: Դարտվորդի արվարձաններում աշխատանքով տարված, Գրեյսը ժամանակ էլ չի ունենում պրոբլեմների մասին մտածելու: Սակայն, ամեն ինչ փոխվում է, երբ աղջկա կյանքում նորից հայտնվում է Սեմը` իր հետ բերելով Գրեյսի` անցյալում թաղված գաղտնիքները:


Յան Մարտել / «Պորտուգալիայի բարձր լեռները»
Ի՞նչ անել, եթե կյանքը տհաճ անակնկալներ է մատուցում: Հետաքրքիր է, կա՞ ինչ-որ ունիվերսալ դեղամիջոց, որ կմեղմացնի կորստի ցավը: Մեկը հուսահատությունից սկսում է սենյակում աջուձախ քայլել, մյուսը խորասուզվում է ընթերցանության մեջ, մեկն էլ՝ հեռու ճանապարհ ընկնում: Պորտուգալիայի բարձր լեռներում 3 ճագատագիր հանդիպում են իրար: Դա այն առեղծվածային վայրն է, որը տարիներ տանջող հարցերին պատասխաններ կտա: Ճամփորդներն այստեղ կգտնեն իրենց երջանկությունը:


Ֆիոնա Մաքինթոշ / «Քեզ սրտիս մեջ կպահեմ»
Ռազմական հիվանդանոցում հիշողությունը կորցրած զինվորն արթնանում է կոմայից: Անցյալից ոչինչ չհիշելով մոռացել է նաև անունը, ծնողներին և վիրավորվելու պահը: Կոմայից դուրս գալուց որոշ ժամանակ անց, զինվորն իր ջնջված անցյալից սկսում է տարօրինակ, կցկտուր բաներ հիշել: Նա չի կարող հանգիստ ապրել քանի դեռ անցյալի գաղտնիքները զգացնել են տալիս: Մինչև կոմայի մեջ ընկնելն, իր կյանքն առանց սիրած աղջկա չէր էլ պատկերացնում, իսկ հիմա աղջկան գտնելը գուցե օգնի պատանի զինվորին վերականգնել կորցրած հիշողությունը:


Չարլզ Մարթին / «Աստղազարդ երկնքում կրակներ բռնողը»
Մանկահասակ ժամանակ Չեյզ Ուոքերին որդեգրեց մի մարդ, ով սեփական երեխայի պես դաստիարակեց նրան: Տարիներ անց Ուոքերը գտնում է ծնողներից լքված տղայի:  10-նամյա Մայքիի դժբախտ մանկության պատճառը ծնողների դաժան վերաբերմունքն էր` այնաստիճան, որ Մայքին կորցրել էր խոսելու ունակությունը: Չեյզը չի համակերպվում այն մտքի հետ, որ երեխան դժբախտ է. որոշում է որդեգրել նրան: Այս քայլով Ուոքերը իր կամքից անկախ բացահայտում է սեփական մութ անցյալի բազմաշերտ գաղտնիքները:


Մեգի Օ’Ֆարել / «Այնտեղ, ուր քեզ սպասում են»
Դենիել Սալիվանը գնում է ճանապարհորդության՝ հույս ունենալով գտնել իրեն տանջող հարցերի պատասխաններն ու լուծել անձնական խնդիրները: Դենիելը պետք է այցելի իր առաջին կնոջ երեխաներին, ծովափում նշի հոր տարեդարձը և ամենակարևորը` վերջապես հասկանա` իր ով լինելը:


Մարիա Մետլիցկայա / «Նրա կինը»
Գրող Մաքսին Կովալեվի կյանքն իսկական նախանձելու բան է. հաջողակ, հայտնի, հարուստ ու հռչակավոր: Նրա կինը տարիներ առաջ ամուսնու կյանքը ղեկավարելով նրան մարդ դարձրեց: Մաքսի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ իր երկրպագուներից մեկը նրան նամակ է ուղարկում: Հավատարիմ ընթերցողը պատմում է թե ինչպես Մաքսի գիրքը փոխեց իր կյանքը, փրկեց աղջկան մենակությունից և օգնեց շարունակել ապրել:

Բրիտանացի գրողներին կպարգևատրեն վեպերում կանանց բռնության չենթարկելու համար

March 6, 2018

10 պատճառ թե ինչո՞ւ կարդալ ամեն օր

March 6, 2018