«Ես կարող էի սովորական մարդ լինել, բայց բաց եմ թողել այդ դերը».- այս բառերը կարող էր իր մասին ասել նաև Սեմուել «Մարկ Տվեն» Կլեմենսը:
Նրա առջև սովորական ճակատագրի բազմաթիվ տարբերակներ կային, օրինակ` քաղաքագետ, լրագրող, էստրադային արտիստ: Դերերից ոչ մեկի հետ նա չկարողացավ հարմարվել, արդյունքում իր դերը գրեց հենց ինքը:
Մարկ Տվենը դպրոցում երկար չդիմացավ. դպրոցն ավարտեց 6-րդ դասարանում: Դասագրքեր չէր սիրում, թեև ժամերով կարդում էր այն գրքերը, որոնք իրեն հետաքրքրում էին` Մայն Դիֆ, Կուպեր, Դեֆո: Արկածախնդիր տղան կարող էր փախչել տնից` շոգենավով լողալու, գիշերը գերեզմանատուն գնալու և ուսուցիչների գլխին խաղ խաղալու համար:
13 տարեկանում դպրոցի հետ ամեն ինչ ավարտված էր: Գումարն ընտանիքին չէր բավականացնում: Սեմը սկսեց աշխատել: Սկզբում` որպես գրաշար` տեղական հրատարակչի մոտ և հեղինակ` եղբոր թերթում: Սեմն աշխատում էր երեք հոգու համար և արագ էր հարմարվում աշխատանքին: Բայց լրագրության հետ այդպես էլ չէր կարողանում հաշտվել: Այնուամենայնիվ մնալով որպես հեղինակ եղբոր թերթում, նա սկսեց զվարճանալ: Նա մրցակիցների մասին ծաղրանկարներ էր հրապարակում, հորինում էր անիմաստ ու անհեթեթ պատմություններ ու դրանք ներկայացնում որպես բացարձակ ճշմատրտություն: Թեև հանրությունը հիացած էր, այնուամենայնիվ թերթը ստիպված վաճառեցին (եղբայրն այդ ժամանակ ֆինանսավորում էր փնտրում թերթի հետագա աշխատանքի համար): Սեմը սիրում էր գրել, բայց դրան նա վերաբերվում էր ոչ էե որպես մասնագիտություն, այլ զբաղմունք:
Ապագա Մարկ Տվենը ցանկանում էր լուրջ ու նշանակալի որևէ բան անել, բայց ամենից լավ նրա մոտ ստացվում էր այն, ինչը նա համարում էր թեթևամիտ ու անցողիկ: Սկզբում նա որոշում է նավատար դառնալ, հետո քարոզիչ, բայց պայմաններն ու սսեփական հակումները թույլ չէին տալիս հանգիստ տեղ գտնել անձի համար:
Քաղաքացիական պատերազմը մեծ վնասներ պատճառեց ու Սեմը կորցրեց աշխատանքը: Արժանի մարդ դառնալու հնարավորությունը կրկին անցավ Մարկ Տվենի կողքով, հետևաբար պետք էր նորից ապրել հիմարի պես:
Գալով Վիրջինիա (որը մեծ քաղաք էր 13 հազար բնակչությամբ)` Կլեմենսը աշխատանքի ընդունվեց Enterprise թերթում` որպես լրագրող: Նա գրում էր պարահանդեսների, համերգների, հրդեհների ու նույնիսկ սպանությունների մասին: Իսկ երբ գրելու առիթ չէր լինում, Կլեմենսը չէր ապավինում ֆեյք լուրերին: Ամիսներ անց կալիֆոռնիական թերթերը մեկը մյուսի հետևից վերատպում էին նրա հոդվածը մարդու մասին, որը մահացել է փայտացումից:
31 տարեկանում Սեմ Կլեմենսը սկսեց ապրել աննպատակ կյանքով: Նույնիսկ ամուսնանալու միտքն էր վախեցնում նրան նման պայմաններում:
«Եթե ես մտադրվեի, ապա կդադարեի զբաղվել տարատեսակ հիմարություններով ու կերազեի մի աղջկա մասին, որը կամուսնանա ինձ հետ: Բայց ես նրան արժանի չէր լինի», – ասել է Սեմը:
Նա առաջվա պես հոդվածներ էր գրում, բայց կյանքում խորը անձնական ճգնաժամ էր, որը նրան հակում էր մտածել նույնիսկ ինքնասպանության մասին:
«Ատրճանակը մոտեցրել էի գլխիս, բայց տղամարդկությունս չհերիքեց ձգանին սեղմել», – գրել է Կլեմենսը:
Դրանից հետո սկսեցին տպագրվել Սեմի գրքերն ու հայտնվեց նաև նրա գրական կեղծանունը` Մարկ Տվեն:
Ընթերցողների ընտրությունը
Տվենի պատմություններում ընթերցողներին դուր էր գալիս այն, ինչ թվում էր «սխալ». նա թքած ուներ գրականական կանոնների վրա: Մարկը գրող էր, որը կոչում էր իրերն իրենց անուններով: Տվենին թվում էր` այլևս ոչինչ պետք չէ հորինել. ամերիկյան կյանքն այդ ժամանակ երգիծաբանի համար իսկական գանձարան էր, բայց ոչ բոլորն էին կարողանում օգտվել այդ գանձարանից: Մարկը դարձավ այն, ինչ կա, քանի որ գրականություն մտավ հետնամուտքից:
Նա բառացիորեն հայտարարել է` «Այո, կյանքն աբսուրդային է: Այն չի տեղավորվում ռոմանտիկ բանաստեղծությունների ու խրատական պատմվածքների մեջ: Ի՞նչ եք ուզում նրանից»:
Անի Սողոյան