Ձեր գրապահարանում կա՞ն գրքեր, որոնք դեռ չեք կարդացել: Դրանք արագ կարդալու ցանկություն ունեցե՞լ եք: Եթե այո, հետևեք մեզ, readrate-ը գտել է այդ հարցի լուծումը:
Ընթերցասերները ձգտում են կրկնապատկել կարդալու արագությունը, նույնիսկ սկսել 10 անգամ ավելի արագ կարդալ: Մի շտապեք: Ահա դանդաղ ընթերցանությունը սիրելու 3 պատճառ:
Քեմբրիջի պրոֆեսոր Թոմաս Նյուքիրքը հեղինակել է «Դանդաղ կարդալու արվեստը» գիրքը: Չզարմանաք, բայց Թոմասը պատմում է արագ կարդալու բացասական հետևանքների մասին և բացատրում` ինչպես դանդաղ կարդալով ավելին ստանալ գքրից:
-
Ուղեղին ժամանակ է պետք` նոր ինֆորմացիան վերլուծելու, ընկալելու համար:
Հոգեբանները պնդում են, որ ուղեղի կառուցվածքն այնպիսին է, որ ժամանակ է պահանջում նոր ինֆորմացիան լիարժեք հասկանալու համար: Հարկավոր է երբեմն ընդմիջում տալ ու վերլուծել կարդացածը, հատկապես երբ ձեր սիրելի հեղինակի կամ սիրած ժանրի գիրք եքընթերցում: Կարճատև դադարները հնարավորություն կտան մտածել կարդացածի մասին և ավելի խորը պատեկերացում կազմել:
-
Ազատվեք սթրեսից:
Կարդալը ոչ միայն ինֆորմացիա ստանալու միջոց է, այլև մեդիտացիայի տեսակ: Գրքերը նոր մտքեր հաղորդելուց բացի ընթերցողին տեղափոխում են նոր աշխարհ և զարգացնում նրա երևակայությունը: Պատկերացրեք՝ գնացել եք քաղաքից դուրս` հանգստանալու: Բնականաբար ամեն վայրկյան չեք մտածում հանգիստը րոպե առաջ վերջացնելու մասին: Նույնն էլ` գիրքը. չպետք է մտածել գիրքն արագ ավարտելու մասին: Դանդաղ ընթերցելը մեդիտացիայի տեսակ է, այդպես նվազում է սթրեսը:
-
Զարգացրեք ուշադրությունը:
Գրքից լիարժեք հաճույք ստանալու համար պետք է լինել ուշադիր, կենտրոնանալ, բաց չթողնել կարևոր մանրուքները, արագ չթերթել էջերն ու առաջ չվազել` առանց իմաստը հասկանալու:
Մի՛ շտապեք ասել՝ ես չեմ կարող դանդաղ կարդալ: Պետք է սովորեք դա անել: Թոմաս Նյուքիրքը չի բացառում հիասթափությունը, բայց խորհուրդ է տալիս շարունակել փորձել: Ուղեղին ժամանակ է պետք չշտապելուն վարժվելու համար:
Նյուքիրքն ասում է, որ չպետք է լիովին հրաժարվեք արագ ընթերցելուց: Պարզապես կան գրքեր, որոնք պետք է դանդաղ ընթերցել, այլապես ոչինչ չես հասկանա: Ժամում 30 էջ կարդալու փոխարեն փորձեք 10-15 էջ կարդալ ու կտեսնեք տարբերությունը:
Իսկ հիմա անջատեք համակարգիչն ու սմարթֆոնը: