Գրում եմ, որովհետև առեղծվածների սիրահար եմ. Թանա Ֆրենչ

Իռլանդացի գրող, դերասանուհի Թանա Ֆրենչը հայտնի է իր առեղծվածային պատմություններով:


Բազմաթիվ քննադատությունների արժանացած և միևնույն ժամանակ ամենաշատ վաճառվող «Dublin Murder Squad» մատենաշարի հեղինակն այս անգամ որոշել է մատենաշարից դուրս, առանձին վեպ գրել՝ «The Witch Elm»: Այն վեպ-հեքիաթ է դժբախտ մարդու մասին: Այն ընտանեկան դրամա է՝ ծայրահեղ զարգացումներով և ողբեգությամբ: «The Witch Elm»-ը Ֆրենչի 7-րդ վեպն է` 11 տարվա ընթացքում: Ֆրենչի առաջին գիրքը` «In the Woods»-ը, արժանացավ հեղինակավոր «Էդգար» մրցանակի՝ որպես լավագույն դեբյուտ: Թանա Ֆրենչը համարվում է առեղծվածային գրականության ամենախելացի, ամենաազդեցիկ հեղինակներից մեկը: «Entertainment Weekly»-ն զրուցել է Թանա Ֆրենչի հետ` նոր վեպի, նրա՝ դեպի առեղծվածներն ունեցած համակրանքի մասին:


– Սա պատմություն է մի մարդու մասին, որից բախտը երես է թեքել: Ի՞նչը ոգեշնչեց՝ գրել այս վեպը: 

Թ.ՖՐԵՆՉ – Ես շատ եմ մտածել բախտի ու զգացմունքների միջև եղած կապի մասին: Եթե դուք չափազանց հաջողակ եք, ապա դժվար թե հավատաք ուրիշների դժբախտությանը, որովհետև սովոր չեք դրան: Ես ունեցել եմ հրաշալի մանկություն, հոգատար ծնողներ: Երիտասարդ ժամանակ, երբ լսում էի, որ ինչ-որ մեկը բողոքում է իր մանկությունից, մտածում էի, որ չի կարող ամեն ինչ այդքան վատ լինել. ես պարզապես չէի ընկալում այդ երևույթը: Սկսեցի մտածել մի մարդու մասին, որը հաջողակ է եղել բոլոր հնարավոր ձևերով, միշտ ճիշտ տեղում է հայտնվել, բարետես է, լավ ընտանիքից և այն: Մտածում էի թե ինչպես այս ամենը կանդրադառնա նրա զգացմունքների վրա, երբ դեռ այսքան երիտասարդ է: Իսկ ի՞նչ կպատահեր մեկի հետ, որը դժբախտացել է, ու ու կորցրել հաջողությունը վերականգնելու բոլոր շանսերը: Ի՞նչպես սա կազդի նրա ես-ի վրա:

– Յուրօրինակ վեպ է ստացվել: Ինչո՞ւ որոշեցիք հենց հիմա գրել այն: 

Թ.ՖՐԵՆՉ – Թվում էր` հասել է իրական ժամանակը: Վերջին գիրքս` «The Trespasser»-ը խմբավորումների մասին է: Ցանկացա նոր բան փորձել ու չցանկացա նույն գիրքը կրկին գրելու ծուղակն ընկնել. փորձեցի նոր վեպ գրել: Ինձ դուր եկավ՝ պատմությունն ուրիշի անունից պատմելու գաղափարը՝ մարդու, որի համար դետեկտիվ պատմությունները սարսափելի են:

– Տարբերվելու ձգտումից ձեր գրելաոճը փոխվե՞ց: 

Թ.ՖՐԵՆՉ – Անկեղծ ասած` դա այնքան էլ ձգտում չէր, որովհետև ես հիմնականում գրում եմ պատմություններ, որտեղ ամեն ինչ պատմվում է գլխավոր հերոսի միջոցով: Ստեղծեցի մի կերպար ու մի պարզ տարածք, մտա այնտեղ փորձեցի հենց տեղում ամեն ինչից գլուխ հանել: Մի անգամ, մի կերպարի հետ գործ ունեի, որը ոչ դետեկտիվ էր և ոչ էլ դժբախտ անցյալ ուներ: Նա պարզապես երջանիկ տղա էր, որին չէին հետաքրքրում ոստիկանության առեղծվածային պատմությունները:

– Ձեր գրքերում ամեն մի վայր ասես յուրահատուկ է ընտրված: Ձեզ համար ինչո՞վ է կարևոր սա:

Թ.ՖՐԵՆՉ – Գրքերում հիմնական վայր ունենալը մշտապես կարևոր է եղել ինձ համար: Երբ երեխա էի, մենք հաճախ էինք տեղափոխվում: Մինչև 12 տարեկան դառնալս հասցրել եմ ապրել 3 մայրցամաքում: Վայրերի հետ կապն ինձ համար շատ սկզբունքային է: Երբ տեղափոխվում ես, թողնում ես քո կյանքն ու բնակավայրը, որտեղ ապրել ես, հակված ես ողջ կյանքդ կապել այն վայրի հետ, որը լքում ես: Ես տեսել եմ վայրեր, որոնք խորապես կապված են այն փորձությունների հետ, որոնց միջով մարդիկ անցել են: Կարծում եմ` դա երևում է իմ գրքերում: Դրանցից յուրաքանչյուրը փոխադարձ կապ ունի իրադարձությունների հետ, որոնք ներծծվում են վայրի մեջ, իսկ վայրը` իրադարձությունների:

– Ի՞նչ է ձեզ գրավում առեղծվածային պատմությունների մեջ:

Թ.ՖՐԵՆՉ – Ես պարզապես սիրում եմ առեղծվածներ: Անգամ երբ դեռ երեխա էի: Ինձ համար միևնույն է` առեղծվածներն իրական են, գեղարվեստական, ապացուցված թե ոչ. ես սիրում եմ դրանք: Շատ դեպքերում այն մեզ ավելի մարդկային է դարձնում: Շատ կենդանիներ, երբ հայտնվում են առեղծվածային իրավիճակներում, նրանց համար ասես միևնույն լինի: «Կարո՞ղ եմ սա ուտել: Այն վտանգավո՞ր է». եթե այս երկու հարցերի պատասխանը «ոչ» է, կենդանիները կհեռանան, իսկ մարդիկ հակառակը: Մենք չենք կարող անտարբեր մնալ: Միայն պատասխանը մեզ չի կարող գրավել: Որովհետև, հակառակ դեպքում, մարդիկ կկարդային առեղծվածային վեպի միայն առաջին գլուխը, հետո միանգամից վերջինը. նրանք նույնիսկ չէին էլ մտածի մնացածի մասին: Մեզ գրավում է դրանք պարզելու գործընթացը, այն, թե ի՞նչն են բացահայտվում: Առեղծվածները շատ կարևոր են մեզ համար, քանի որ մարդիկ, ինչ-որ տեղ ամենամեծ առեղծվածներն են: Ահա ինչու եմ ես միշտ հիացած նրանցով: Ես միշտ փնտրում եմ նորը տեսնելու ներուժը: Այդտեղից էլ գալիս են իմ գաղափարները. ինչ-որ աշխարհիկ բան, որտեղ ես գնում եմ: «Եվ ինչպե՞ս սա կարող է խորհրդավոր լինել»: Կարծում եմ` դա անխուսափելի է: Եթե գրեմ, ապա միայն առեղծվածային վեպեր:

Թանա Ֆրենչի նոր քրեական դետեկտիվը հոգեբանական մեծ վեպ է՝ մասնավոր դպրոցի թաքուն ու առեղծվածային աշխարհի մասին: Թանայի առեղծվածային «Գաղտնավայր» դրաման կստիպի ձեզ պինդ փակել սենյակի դուռը, միացնել լույսն ու 600 էջանոց վեպը կարդալ մի քանի ժամում: ԲԵՍԹՍԵԼԼԵՐ ռեվյուն՝ այստեղ:

Ռեյ Բրեդբերիի գրքի նոր հրատարակությունը կարդալու համար պետք է վառել

January 23, 2019

Էդգար Պոյի «Ագռավը» կարող էր թութակ լիներ

January 23, 2019