Բրիտանացին գողացել ու վաճառել է գրադարանային 7 հազար գիրք

Բրիտանական դատարանը Դարրիեն Բարրի դատապարտել է 2 տարի 1 ամիս ժամկետով բանտարկության:


Բանտարկության պատճառն այն է, որ 28-ամյա երիտասարդը մոտ մեկ տարում Էդինբուրգի  գրադարաններից գողացել ու վաճառել է 7 հազարից ավել գիրք:

Այս մասին հայտնում է The Guardian-ը: Ըստ պարբերականի տվյալների՝ երիտասարդը գողացել է գրքերն ու օնլայն վաճառել: Դատարանի տվյալների համաձայն՝ Բարրը գրքերի վաճառքից ունեցել է  30. 450 ֆունտ եկամուտ:

Բարրը գրքագողության իր  «արշավանքը» սկսել է 2017 թվականին՝ Էդինբուրգի համալսարանների 3 գրադարաններից: Քանի որ նա ոչ մի համալսարանի ուսանող չէր, ստիպված էր համալսարանական գրադարան մտնել հատուկ՝ այցելուի տոմսով:

Համալսարանների տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Բարրը գրադարան մտնում սպորտային մեծ պայուսակով ու դուրս գալիս այն ակնհայտորեն գրքերով բեռնած:

Նապիերի համալսարանի ներկայացուցչի խոսքով՝ գողը համալսարանից ոչ մի արժեքավոր բան չի գողացել, նրան հիմնականում հետաքրքրել են բուժքույրական գործին, կրիմինալիստիկային, մարքեթինգին, տնտեսությանն ու  կադրային քաղաքականությանը վերաբերող գրքեր:

Արփի Մուրադյան

Ոչ, Հեմինգուեյը չի գրել «6 բառանոց» հայտնի պատմությունը

October 2, 2019

Ինչպե՞ս խենթ, ծեր սպասուհին դարձավ փայլուն բանաստեղծուհի

October 2, 2019