7 պատճառ, թե ինչու պետք է կարդալ newmag-ի հրատարակած «Մեսսի» գիրքը

Այս գրքում դուք կկարդաք համաշխարհային ֆուտբոլի գերաստղի կյանքի ու կարիերայի պատմությունները, կհասկանաք նրա ֆենոմենը, ինչպիսին է նա խաղադաշտում ու դրանից դուրս։


1. Այս գիրքը Մեսսիի մասին է

Քչախոս, համեստ և ԶԼՄ-ների ուշադրությունից խուսափող Մեսսին հեղինակի հետ հանդիպել է մի քանի անգամ և տվել մանրամասն հարցազրույց։ Լուկա Կայոլին կարողացել է բացառիկ հարցազրույցներ ունենալ ոչ միայն Մեսսիի խաղընկերների, այլև ծնողների, ընկերների հետ։ Սա Մեսսիի և նրա ընտանիքի մասին ամենաամբողջական գրքերից մեկն է։

Սա Մեսսիի և նրա ընտանիքի մասին ամենաամբողջական գրքերից մեկն է։

2. Այս գիրքը Մեսսիի  մասին չէ

Մեսսիի մասին լինելով, այս գիրքը նաև համաշխարհային ֆուտբոլի ինդուստրիայի մասին է, իսպանական ակումբների մրցակցության, մեծ աստղերի ճակատագրերի, նրանց և երկրպագուների հարաբերությունների մասին։

3. Այս գիրքը ֆուտբոլ սիրողների և չսիրողների համար է

Նույնիսկ ամենամոլեռանդ «մեսսիամոլները» այս գրքում կհայտնաբերեն մանրամասներ ու փաստեր, որոնց ծանոթ չեն նրա տաղանդի երկրպագուները։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ այն նեղ լսարանի համար։ Հատուկ ֆուտբոլից անտեղյակների համար գրքում բոլոր անհայտ տերմիններն ու անուններն ունեն ծանոթագրություններ։ 560 էջանոց գրքում կա ավելի քան 234 ծանոթագրություն։

4. Գիրքը մոտիվացնում է

Անկախ նրանից, թե որ բնագավառում եք, գիրքը կարդալուց հետո մոտիվացիայի պակաս չեք զգա ձեր սիրելի գործի նկատմամբ։ Այստեղ ներկայացված են հասարակ տղայի եւ՛ ուրախ, եւ՛ տխուր պատմությունները՝ ուղեկցված, թե ինչպես է տարբեր իրավիճակներում իրեն դրսեւորել Մեսսին։

5. Կսովորեցնի չհանձնվել

Յուրանքաչնյուր մարզիկի կարիերան կազմված է հաճելի թռիչքներից եւ ցավոտ վայրէջքներից։ Շատերն այդ ճանապարհին թեւաթափ են լինում, չեն ցանկանում դիմակայել բարդություններին։ Հայտնի է, թե որքան բարդ է եղել Մեսսիի ընտանիքի կարգավիճակը, երբ նա նոր էր սկսում ֆուտբոլ խաղալ։ Մարզական, առողջական եւ ընտանեկան դժվարություններին դիմակայելու Մեսսիի բանաձեւը երբեք չհանձնվելու յուրօրինակ ուղեցույց է։

Մարզական, առողջական եւ ընտանեկան դժվարություններին դիմակայելու Մեսսիի բանաձեւը երբեք չհանձնվելու յուրօրինակ ուղեցույց է։

6. Գրքում ներկայացված են բացառիկ պատմություններ

Այս գրքում կգտնեք մինչեւ այս չարձանագրված փաստեր  ու պատմություններ։ Գիրքն ինֆորմացիոն է, ինչը թույլ է տալիս մանրակրկիտ տիրապետել Մեսսիի կարիերային։ Հարցազրույցներում ու ներկայացվող դրվագներում մեծ է հեղինակի գործոնը։ Լուկա Կայոլին փորձել է որքան հնարավոր է պարզ ներկայացնել ֆուտբոլիստին շրջապատող իրավիճակները։

7. Կճանաչեք իրական Մեսսիին

Իր հանգիստ բնավորությամբ՝ նա սարսափելի է միայն մրցակիցների համար։ Մեսսին hոգատար հայր է, սիրում է տանգո, պահում է ընտանեկան կենդանիներ ու անում է բարեգործություններ։ Էկրաններից այն կողմ եւ խաղադաշտից դուրս նա այլ մարդ է։

Ո՞ւմ և ինչո՞ւ մերժեց նորահարս Ջեյն Օսթինը

January 29, 2019

Ռումինական քաղաքում ավտոբուսում գիրք կարդացող ուղևորները գումար չեն վճարում

January 29, 2019