Պատմության մեջ երբևէ գրված ամենաերկար 5 վեպերը

Նույնիսկ «Պատերազմ և խաղաղություն»-ն այս վեպերի համեմատ պարզապես փոքրիկ բրոշյուր է: Գիտե՞ք հայտնի անեկդոտն այն մասին, որ Դարիա Դոնցովան փորձեց ստուգել գրիչի թանաքը, բայց արդյունքում 3 հատորանոց գիրք ստացվեց:


Կարծես թե կան գրողներ, որոնք հենց այս սկզբունքով էլ ստեղծում են իրենց ստեղծագործությունները. նրանց վեպերի երկարությունն անցնում է բոլոր գիտակցական սահմանները:
Այս հոդվածում հավաքել ենք մարդկային պատմության մեջ գրված ամենաերկար վեպերը:
Պետք չէ մոռանալ սակայն, որ անիմաստ է գրքի հանճարեղությունը դատել դրա հատորների քանակից, որովհետև այս հատորների ծավալը ժամանակավոր հանճարեղություն է: Էջերի քանակն ավելի ստաբիլ չափորոշիչ է նման դեպքերում, չնայած այժմ գրքերի մեծ մասը հրատարակվում է նույն ձևով: Միակ անվիճելի չափորոշիչը բառերի քանակն է: Հենց այդ սկզբունքով էլ կազմվել է գրքերի այս ցանկը: Իսկական գլուխգործոցը պետք է միլոնավոր բառեր պարունակի: Օրինակ` Լև Տոլստոյի էպոպեան ընդամենը 188 088 բառ է պարունակում:
5-րդ տեղում Կառլ Ուվե Կնաուսգորի «Моя борьба» գիրքն է` 1 000 000 բառ: 
Վերնագիրն այնքան էլ հաջողված չէ, սակայն սա այն գիրքը չէ, որի մասին սկզբում մտածեցիք: Պարզապես նորվեգացի հեղինակն այսպես է կոչել 6 հատորանոց իր ինքնակենսագրությունը: Գրքում 1 000 000 բառ կա:
4-րդ տեղում Առնո Շմիդտի «Сон Цеттеля » գիրքն է` 1 100 000 բառ: 
Այս գիրքը գրվել է գերմանացի թարգմանչի ձեռքով: Առնո Շմիդտը հայտնի է որպես նշանավոր թարգմանիչ, որն Էդգար Ալլան Պոյի ստեղծագործությունները գերմաներեն էր թարգմանում: Մի անգամ նրա գլխում միտք ծագեց` գրել վեպ այն մասին, թե ինչ խնդիրների է բախվում գերմանացի թարգմանիչը ամերիկյան դասականի թարգմանելիս: Գիրքը ստացվեց շատ մանրամասն ու երկար:
3-րդ տեղում Ռոն Հաբբարդի «Миссия Земля» գիրքն է` 1 200 000 բառ: 
Մեր առջև է կրոնական նոր ուղղության` սայենտոլոգիայի հիմնադրի ստեղծագործությունը: Բազմաթիվ հետազոտողների հաշվարկները ցույց են տվել, որ Ատվածաշնչում բառերի քանակը 773 000 է, բայց այն դարերի ընթացքում գրել են բազմաթիվ հեղինակներ: Հաբբարդը միայնակ կարողացել է գրել մոտավորապես 2 անգամ ավելի երկար վեպ: Որքան էլ որ զարմանալի է, նրա ստեղծագործությունը ոչ մի կապ չունի կրոնի հետ:
2-րդ տեղում Մարսել Պրուստի «В поисках утраченного времени » գիրքն է` 1 267 069 բառ: 
Ցանկի գրքերից այս մեկը միակն է, որը քիչ թե շատ հայտնի է գրքասերներին: Այնուամենայնիվ, շատ քչերը կարող են ասել, որ այն ամբողջությամբ կարդացել են: Փոխարենը առաջին հատորն աչքի են անցակցրել շատ-շատերը: Ի դեպ, հենց Պրուստի այս գիրքն է գրանցված ռեկորդների գրքում` որպես պատմության մեջ ամենաերկար վեպ: Բայց դա սխալմունք է. չէ՞ որ առաջին տեղում…
…Ժորժ դե Սկյուդերիի (կամ Մադլեն դե Սկյուդերիի) «Артамен, или Великий Кир» գիրքն է, ուշադրություն` 2 100 000 բառ: 
Հասկանանք, թե ինչո՞ւ է այստեղ 2 հեղինակի անուն նշված: Բանն այն է, որ վեպը հրատարակվել է Ժորժ դե Սկյուդերիի անունով, բայց հետազոտողները կարծում են, որ վեպը գրել է Ժորժի հարազատ քույրը` Մադլենը. գիրքը լույս է տեսել դեռևս 17-րդ դարում, իսկ այն ժամանակ ավելի հեշտ էր տղամարդու անվան տակ գիրք հրատարակել:
Անի Սողոյան 

Տպագրվել է «Կայարան» գրական հանդեսի 2019 թ առաջին համարը

May 23, 2019

Սարգիս Գոքորյանի «Ով է երրորդը» վիպակը ընթերցողը կավարտի յուրովի

May 23, 2019