Գրողը մահացել է 2007-ին Նյու Յորքում, 84 տարեկանում:
«Ես կորցրել եմ շատ գրող-ընկերներ: Բոլորն ինձ տալիս էին իրենց աշխատանքները և ասում՝ «Կարդացեք և ասեք այն, ինչ մտածում եք»: Դե, ես էլ ասում էի»:
Ես ճարտարապետների որդի ու թոռ եմ, Ինդիանապոլիսից: Հայրս միշտ ասում էր, որ ընտրեմ ցանկացած մասնագիտություն, բացի ճարտարապետից:
Մի անգամ, դասի ժամանակ, ուսուցիչը մեզանից յուրաքանչյուրին խնդրեց կանգնել և պատմել, թե ինչ ենք անում դասերից հետո: Ես նստած էի հետևի նստարանին՝ Ալբուրջեր անունով մի տղայի կողքին: Եվ մինչև մենք սպասում էինք մեր հերթին, նա անընդհատ ճնշում էր ինձ և նույնիսկ 5$ առաջարկում, որ ասեմ հետևյալը՝ «Դպրոցից հետո ես հավաքում եմ ինքնաթիռների տեսակներ»:
Ընտանիքի փոքր երեխաները սովորաբար ամենալավ կատակերգուներն են: Եթե ընթրիքի սեղանի շուրջ նստածներից ամենակրտսերն եք, ուշադրություն գրավելու միակ միջոցը լավ կատակներ անելն է:
Քույրս առանձնահատուկ հումորի զգացողություն ուներ: Նա անհավատալի զվարճանում էր, երբ ինչ-որ մեկը ընկնում էր: Մի անգամ նա տեսավ, թե ինչպես մի կին, դուրս գալով մեքենայից, ոլորեց ոտքը և բերանքսիվայր ընկավ գետնին: Այդ դեպքից հետո քույրս մեկ շաբաթ ծիծաղում էր:
Այն բանից հետո, երբ մեր ընտանիքը կորցրեց ամբողջ գումարը մեծ դեպրեսիայի մեջ էինք. մայրս մտածեց, որ կարող է գումար բերել, եթե սկսի գրել ամսագրերի համար: Նա անցավ երեկոյան գրական դասընթացների և ոչ միայն կարդում, այլև ուսումնասիրում էր բոլոր ամսագրերը:
Որդիները հաճախ փորձում են իրականացնել մայրերի երազանքները:
Հումանիտար կրթություն չունեմ: Սկզբում համալսարանում սովորում էի քիմիա, հետո` մարդաբանություն: Ես 35 տարեկան էի, երբ սիրահարվեցի Բլեյքին, 40 տարեկան, երբ կարդացի «Madame Bovary»-ը, իսկ 45-ում առաջին անգամ լսեցի Սելինե: Զուտ պատահականությամբ, ես կարդացի Թոմաս Վուլֆ-ի «Look Homeward, Angel», վեպը. ճիշտ այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր՝ 18 տարեկանում:
Ես գրում եմ, ինչպես երեխա: Չեմ չարաշահում երկար նախադասությունները: Խուսափում եմ հեգնանքից. Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ մի բան են ասում, բայց մեկ այլ բան նկատի ունեն: Ահա, թե ինչու են դպրոցականները կարդում իմ գրածները:
Խենթանալ արվեստի գործի համար նման է, օրինակ պաղպաղակը խառնել շոկոլադե սոուսով:
Ես ասում եմ իմ ուսանողներին, որ գրքի սկզբում հերոսը պետք է ինչ-որ բան ուզի, թեկուզ մեկ բաժակ ջուր: Ուսանողներիցս մեկը պատմություն էր գրել միանձնուհու մասին, որը չէր կարողանում ամբողջ օրը ազատվել ատամների մեջ խրված մի կտոր թելից: Դա հիանալի գաղափար էր:
Մի անգամ ես հարցրի որդուս՝ Մարկին՝ որն է կյանքի իմաստը, և նա ասաց. «Մենք ծնվել ենք, որպեսզի կյանքի ընթացքում միմյանց օգնենք»: Նա ճիշտ էր:
Աշխարհում կա մի մարդ, որը օգտվել է Դրեզդենի ջարդերից: Այդ մարդը ես եմ: Դրեզդենում յուրաքանչյուր զոհի համար վաստակեցի երեք դոլար:
Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ ես գրքեր եմ գրում, իսկ նախագահներն ու գեներալները դրանք չեն կարդում:
Ես նկարել եմ ամբողջ կյանքս, բայց դա ոչ ոքի չեմ ցուցադրում, ու դա խորհուրդ եմ տալիս բոլորին:
Մարդկանց լավ ստեր են պետք, քանի որ շուրջը վատն է:
Հեռուստատեսությունն արվեստի ամենահեղինակավոր ճյուղերից է: Շատերի համար հեռուստատեսությունն ինքնին կյանքն է:
Կարևոր չէ, թե որտեղ եք դուք ապրում, կամ ովքեր են ձեր ընտանիքում: Դուք միացնում եք հեռուստացույցը և այնտեղ հարազատներ ունեք:
Ես կորցրել եմ շատ գրող-ընկերներ: Բոլորն ինձ տալիս էին իրենց աշխատանքները և ասում՝ Կարդացեք և ասեք այն, ինչ մտածում եք: Դե, ես էլ ասում էի:
Աշխարհում գերազանց գրողների պակաս չկա, բայց հուսալի ընթերցողների՝ կա: Ես առաջարկում եմ, որ բոլոր գործազուրկներին նպաստ տրվի՝ ընթերցված գրքերի ցուցակի դիմաց:
Տաղանդ անհրաժեշտ է ցանկացած բիզնեսում: Cape Cod-ում ինձ դուրս հանեցին, քանի որ տաղանդ չունեի:
Գրողները սովորաբար գրում են իրենց լավագույն գրքերը մինչև 45 տարեկանը:
Ծխելը ինքնասպանության միակ ազնիվ միջոցն է:
Եթե ես, Աստված մի արասցե, մեռնեմ, պետք է իմ գերեզմանի վրա գրեն. «Երաժշտությունը միակ ապացույցն է, որ Աստված կա»:
Վիետնամի պատերազմը միլիոնատեր է դարձել միլիարդատերերի, իսկ Իրաքի պատերազմը միլիարդատերերի ունեցվածքը կրկնապատկել է: Սա այն է, ինչ ես անվանում եմ առաջընթաց:
Բուշի և Հիտլերի միջև միակ տարբերությունն այն է, որ Հիտլերը իսկապես ընտրվեց:
Իմ երկիրը փլատակների մեջ է: Ես ձուկ եմ թունավորված ակվարիումում: Մենք պետք է դառնայինք մեծ երկիր, բայց ամբողջ աշխարհում մենք արհամարհվում ենք:
Վստահ եմ, որ ՁԻԱՀ-ը արդյունք է այն բանի, որ մեր մոլորակի իմունային համակարգը փորձում է ազատվել մեզանից: Մենք ահավոր կենդանիներ ենք:
Այս աշխարհը չափազանց լուրջ է:
Ցավը այն է, որ ես երաժիշտ չեմ:
Նման բաներ:
Ալլա Դավթյան