Վոլտեր Այզեքսոն. «Մոնա Լիզա» չէր «ծնվի», եթե  Լեոնարդո դա Վինչին հետաքրքրված չլիներ անատոմիայով

«Corpus» հրատարակչությունը Վերածննդի ամենահայտնի դեմքերից մեկի մասին նոր գիրք է հրատարակել, այն կոչվում է «Լեոնարդո դա Վինչի»:


Իտալացի հանճարի նոր կենսագրությունը գրել է Վոլտեր Այզեքսոն, որը առավել հայտնի է Սթիվ Ջոբսի մասին գրած իր գրքով:  

Հեղինակը գրքի մասին պատմել է «Աֆիշ Daily»-ին: Այզեքսոնը շատ երկար ժանակ է  պատրաստվել այս գիրքը գրելու համար: Նա Դա Վինչիի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրել է ավելի քան 10 տարի: 

Գրողը մանրակրկտորեն ուսումնասիրել է ոչ միայն նկարչի կյանքը, այլև նրա  աշխատանքներն ու նոթատետրերը: Ավելի ուշ Վոլտեր Այզեքսոնը տեղափոխվել է Ֆլորենցիա սովորելու: Նա սկսել է հաճախ այցելել այն վայրերը, որտեղ դարեր առաջ եղել է նաև Դա Վինչին:

Հարցազրույցի ժամնակ գրքի հեղինակը պատմել է, որ Վերածննդի ամենահայտնի գործչի կենսագրությունը գրել է՝ հիմնվելով նրա նոթատետրերի վրա: Ամենի ինչ սկսվում է հենց ամենասկզբից՝ Դա Վինչիի ծննդից ու ավարտվում նրա մահով:

Այզեքսոնի խոսքով՝ որոշ մտածողներ Լեոնարդոյին առաջին հերթին դիտարկում են որպես արվեստագետ ու ափսոսում, որ նա  այդքան ժամանակ է նվիրել գիտությանն ու ինժեներիային, որովհետև հակառակ դեպքում Դա Վինչին ավելի շատ կնկարեր: 

Իտալացի հանճարի մասին Այզեկսոնը այլ կարծիք ունի: Նա վստահ է, որ եթե Լեոնարդո դա Վինչին ամեն ինչի մասին չունենար ֆունդամենտալ գիտելիքներ, նրա կտավները այդքան հանճարեղ չէին լինի: Օրինակ եթե Դա Վինչին փայլուն գիտելիքներ չունենար անատոմիայի մասին, ըստ գրողի, չէր «ծնվի» նրա  «Մոնա Լիզան»:

Վոլտեր Այզեքսոնը «Աֆիշ Daily»-ին տված հարցազրույցում ասել է, որ  Դա Վինչին իր համար միայն պատմական կերպար չէ: Նրանից կարելի է շատ բան սովորել:  Հայտնի է, որ փոքր ժամանակ Դա Վինչին բավարար կրթություն չի ստացել, բայց զբաղվել է ինքնակրթությամբ: Վերածննդի շրջանի ամենաառեղծվածային դեմքը միշտ կազմել է հարցեր ու փորձել է գտնել դրանց պատասխանները: 

Վոլտեր Այզեքսոնի կարծիքով այս մեթոդը կարող է մեզնից յուրաքանչյուրը կիրառել:

 

Արփի Մուրադյան

«Ամիսը 130. 000 մարդ ճանաչվում է ընթերցանության բնագավառում». Ինչպե՞ս են գրքերը և գրադարանները քննարկվում սոցիալական լրատվամիջոցներում

September 11, 2019

«Մուհամեդ Ալի. Աշխարհի արքան». newmag-ը հրատարակել է սպորտային նոր բեսթսելլեր

September 11, 2019