Հայտնի զազրախոսները. ի՞նչ էին բամբասում միմյանց մասին գրողները

Հոգնե՞լ եք հեռուստատեսությունից ու կայքերի նույնանման հոդվածներից: Իմացեք` ինչ էին միմյանց մասին մտածում հայտնի գրողները: 


Մարկ Տվենը` Ջեյն Օսթինի մասին
«Չեմ կարծում, որ իրավունք ունեմ քննադատել այլ հեղինակների, բայց դա անում եմ միայն այն դեպքերում, երբ ատելությունից դողում եմ: Հաճախ եմ ուզում քննադատել Ջեյն Օսթինին. նրա գրքերն ինձ այնպես են խելագարեցնում, որ կորցնում եմ ինքնակառավարումս: Ամեն անգամ, երբ կարդում եմ նրա «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը, ուզում եմ հողից հանել նրա կմախքն ու գանգին հարվածել իր իսկ սրունքոսկրով»:
Մարկ Տվենը` Ֆեմինոր Կուպերի մասին
«Նրա ստեղծագործություններում բազմաթիվ թերություններ կան: Միայն իր մի պատմվածքում նա գրականության դեմ 115 հնարավորից արել է 114 սխալ»:
Ուիլիամ Ֆոլքները` Մարկ Տվենի մասին
«Հասարակ թուղթ մրոտող, որը Եվրոպայում նույնիսկ «չորրորդ կարգի» չի համարվում: Նա գրականության հնոտիները փոխարինում է տեղական նոր հագուստով, որպեսզի հետաքրքրի մակերեսային ու ալարկոտ մարդկանց»:
Ուիլիամ Ֆոլքները` Հեմինգուեյի մասին
«Նա ընդունակ չէ օգտագործել այնպիսի բառեր, որոնք ընթերցողին ստիպում են բացել բառարաններն ու փնտրել դրանք»:
Էռնեստ Հեմինգուեյը` Ուիլիամ Ֆոլքների մասին
«Դժբախտ Ֆոլքներ: Միթե նա իսկապես կարծում է, որ հանճարեղ մտքերը գալիս են հանճարեղ բառերից»:
Էռնեստ Հեմինգուեյը` կրկին Ուիլիամ Ֆոլքների մասին
«Դուք երբևէ լսե՞լ եք մի մարդու մասին, որը խմում է աշխատանքի ժամանակ: Այդ մարդը Ֆոլքներն է: Ես հստակորեն կարող եմ ցույց տալ այն էջը, որը գրելիս նա արդեն խմած է եղել առաջին բաժակը»:
Էռնեստ Հեմինգուեյը` Ջեյմս Ջոյսի մասին
«Ըստ իս` նա ուղղակի ապուշ է: Կարծում եմ ` իր գիրքը դեռ մեծ վնասներ կհասցնի մեր երկրին: Հիմա վերընթերցում եմ այն, որպեսզի ձեզ հստակ պատասխան տամ: Բայց պարտադիր չէ մեկ աման ուտելիք ուտել, հետո հասկանալ` դա ինչ ուտելիք էր: Հուսամ` նա ինքնասպան կլինի»:
Գյուստավ Ֆլոբերը` Ժորժ Սանդի մասին
«Թանաքով լի մեծ կով»:
Վլադիմիր Նաբոկովը` Ֆեոդոր Դոստոևսկու մասին
«Ճաշակի լիակատար բացակայությամբ դժվար է հիանալ: Սենսացիաների էժանագին սիրահար, վուլգար ու անդաստիարակ»:
Վլադիմիր Նաբոկովը` Էռնեստ Հեմինգուեյի մասին
«Խելքի ու ինտելեկտի տեսակետից նա անհույս երիտասարդ է: Ատում եմ նրա` զանգակների, գնդակների ու ցլերի մասին պատմությունները (about bells, balls, and bulls)»:
Վլադիմիր Նաբոկովը` Թոմաս Մանի մասին
«Պստլիկ գրող, որը հսկայական վեպեր է գրում»:

Վլադիմիր Նաբոկովը` Ժան Պոլ Սարստրի մասին
«Նույնիսկ ավելի վատ է, քան Քամյուն»:
Անի Սողոյան

Գրքեր, որոնք կարող էին այլ կերպ կոչվել 

December 28, 2019

5 անսպասելի հարց գրախանութի աշխատակիցներին

December 28, 2019