Ի՞նչ է Ստենդալի համախտանիշը

Արհամարհանքներ, հալյուցինացիաներ, հիստերիա և այլ հետաքրքիր հետևանքներ արվեստի գործերը դիտելու ընթացքում:


Ֆրանսիացի գրող Ստենդալի անունը կրող հազվագյուտ հոգեկան խանգարումը առաջանում է գեղեցիկ մի բան նայելիս: Որպես կանոն, Ստենդալի սինդրոմը առաջանում է արվեստի գործեր դիտելիս, բայց կարող է պատահել նաև բնության չափազանց գեղեցիկ տեսարան տեսնելիս, կատարյալ երաժշտության հնչյուններ լսելիս և անգամ շատ գեղեցիկ մարդու կողքին:

Առաջին անգամ Ստենդալի սինդրոմը ախտորոշվել է Ֆլորենցիայում, և այնտեղ էլ առավել հաճախ հայտնաբերվում է: Մարդիկ, ովքեր եկել են Վերածննդի օրրան և այցելել են Ուֆֆիցի պատկերասրահ,  հանկարծ զգում են սրտի արագ բաբախյուն, գլխապտույտ, նույնիսկ հալյուցինացիաներ: Մարդկանց զարմացնում է զգացողությունների խորությունը, որը նկարիչը դրել է իր ստեղծագործության մեջ. մարդը կարծես տեղափոխվում է գեղատեսիլ տարածք: Երբեմն համախտանիշի սրացումը ավարտվում է հիստերիայով և աշխատանքի վրա հարձակմամբ: Խնդրի լրջությունը հասկանալու համար Ֆլորենցիայի թանգարանների պահակները անցնում են հատուկ դասընթացներ, որպեսզի հարկ լինելու դեպքում կանխեն նման դեպքերը:

Հետաքրքիր է, որ Ստենդալի սինդրոմով ոչ բոլորն են տառապում. Օրինակ ԱՄՆ-ից և Արևելքից ժամանած զբոսաշրջիկներին վտանգ չի սպառնում, քանի որ Վերածննդի մշակույթը նրանց ժառանգության մաս չէ, հետևաբար այդքան չի դիպչում նրանց սրտին և հոգուն: Իտալացիները նույնպես ծայրահեղ հազվադեպ են այս սինդրոմով տառապում, նրանք սովոր են գեղեցկությանը:

Ռիսկի տակ նրանք են, որոնք ստացել են դասական կամ կրոնական կրթություն:

Բայց ի՞նչ կապ ունի Ստենդալը այս սինդրոմի հետ: Փաստն այն է, որ նա առաջինն էր նկարագրել այդպիսի սենսացիաները, երբ 1817 թվականին այցելեց Ֆլորենցիա.

«Երբ ես դուրս եկա Սուրբ Խաչ եկեղեցուց, սիրտս արագ բաբախում էր, ինձ թվում էր, թե կյանքի աղբյուրը չորացել է, ես քայլում էի՝ վախենալով ընկնել գետնին…

Ես տեսա արվեստի գլուխգործոցներ, որոնք ստեղծվել են հոգով. Դրանից հետո ամեն ինչ դարձավ անիմաստ: Դա ասես այն դեպքն է, երբ կրքի քամիները դադարում են փչել մարդկային հոգին առաջ տանող առագաստներին: Այդպես ամեն բան դառնում է անկիրք»:

Մի խոսքով, հոգ տարեք Ձեր մասին: Զգույշ եղեք թանգարաններում:

Ալլա Դավթյան

«Սիրո 5 լեզուները» գիրք-խորհրդատուն իդեալական «սեղանի գիրք» է

November 14, 2019

Գրողներ, որ կանանց հանդեպ իրենց պահել են սրիկայի պես

November 14, 2019