Ո՞ր գրքերն են հաճախ գողանում

Ի տարբերություն “Пятерочки”-ից  շոկոլադի մանր գողությունների, գրքերի գողությունը կարող է ինչ-որ բան պատմել ավազակների մասին:


Գրքերի գողերին պայմանականորեն կարելի է բաժանել երեք տեսակի.առաջին խմբում նրանք են, ովքեր իրենց համարում են «ապստամբներ», հիպիներ կամ համակարգի հետ կռվողներ: Նրանց դուր է գալիս հակամշակույթի գաղափարները, և նրանց նպատակները այնպիսի գրողներ են, ինչպիսիք են Քերուակը, Վոնեգութը և  Բուկովսկին: Գրքերի գողերի երկրորդ տիպը վերաբերում է այն մարդկանց, ովքեր վախենում են կամ ամաչում են գնել ինքնաբավարարման կամ վերապատրաստման վերաբերյալ գրքեր: Երրորդ տեսակի մեջ են մտնում Instagram-ի «թույն դեմքերը», ովքեր ցանկանում են նկարներ ավելացնել իրենց հավաքածուում, որտեղ ինչ-որ Մարգարիտայի հետ լողավազանում են, իսկ մյուս ձեռքում էլ գողացված գիրքն է: 

«Գրախանութները «մոգական» վայրեր են երկրի վրա ու մեծ վտանգ են ներկայացնում: Այս փոքրիկ խանութները ամեն օր պայքարում են իրենց կյանքի համար. գողությունը մեղք է մահկանացուների կողմից. նրանց հետո կպատժեն «Գրքերի աստվածները»»:

«Մենք եկանք այն եզրակացության, որ մարդիկ գողանում են գրքեր ՝ ավելի խելացի տեսք ունենալու համար, մինչդեռ, ամենայն հավանականությամբ, նրանք նույնիսկ չէին պլանավորել դրանք կարդալ: Դատելով «պահանջված» գրքերից՝ այդ մարդիկ պարզապես ուզում են տպավորություն թողնել», – նշեց գրախանութներից մեկի սեփականատերը:

Ամենահայտնի գողացված գիրքը Հարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառ» գործն է:

Պարզվում է ավելի հաճախ գիրք գողանում են դեռահասները: Հուսով ենք՝ երբ մեծանան, կդառնան գրախանութների կանոնավոր հաճախորդներ:

Ահա մի քանի իրական պատմություններ՝

«Մի քանի տասնամյակ մենք ունեինք կանոն ՝ Բուկովսկիի գրքերը պահել միայն վաճառասեղանին: Նրա գրքերը ամենաշատն էին գողանում: Բայց երկու տարի առաջ մենք որոշեցինք գրքերը դասավորել դարակաշարերում՝ մյուս գրքերի հետ», – Magers & Quinn գրախանութ, Մինեապոլիս,  Մինեսոտա:

«Մի անգամ գրքագողերից մեկի հետ խենթ պատմություն ունեցանք: Նա փորձում էր միանգամից վեց գիրք վերցնել…

Մի երեկո, երբ Մայքն ու Էմման զբաղված էին երեխաների հետ, Մայքը սովորության համաձայն նայեց հեռախոսին (Խանութի տեսախցիկների ձայնագրությունները միացված էր հեռախոսին) և տեսավ մի տղայի, որը գողանում է գրքեր: Ես շտապ զանգեցի Մայքին, նա խնդրեց զանգել ոսըիկանություն, մինչև կհասնի գրախանութ: Մայքը հասավ այն պահին, երբ գողը դուրս էր եկել խանութից և թեքվել էր դեպի փողոցի կողմը: Ես ցույց տվեցի Մայքին ուղղությունը, և նա գնաց հետապնդելու: Մայքը՝ բռնելով գողին,  խնդրեց վերադարձնել գրքերը. գողը վերադարձրեց: Տղան ասաց, որ պարզապես ուզում էր կարդալ, բայց գումար չուներ, որ գներ…»: – Colleen Callery-ի, մարկետինգի և կապի մենեջեր

LIVELIB

Ալլա Դավթյան 

Իսկ ո՞վ ասաց, որ գրադարանները մեռնում են

February 8, 2020

Ինչպե՞ս սոված ու աղքատ գրողները դարձան գրականության դասականներ

February 8, 2020