Ինչո՞ւ է Ռուբինան հավատում անեծքին

Դինա Ռուբինայի մեծ տատիկի երակներով հոսում էր գնչուի արյուն: Այդ պատճառով էլ գրողը անեծքին ու գուշակությանը լուրջ է վերաբերվում: 


Գրող Դինա Ռուբինան գնչուներին վերաբերվում է հարգանքով՝ նրանք գրողի գործերում մեծ տեղ ունեն: Հեղինակն ունի անգամ մի ժողովածու, որը կոչվում է «Գնչուհին»: 

Նրանք, ովքեր ծանոթ են Ռուբինայի գրչին, գիտեն, որ նա սիրում է ակտիվ, կյանքով լեցուն կերպարներ՝ անկախ նրանից՝ հերոսները գնչուներ են, թե խամաճիկներ: Հեղինակը, որ ունի գնչուական արմատներ, շատ  վարպետորեն է կերտում գնչուհիների կերպարներ:

Իր բազմաթիվ հարցազրույցներում Ռուբինան խոստովանել է, որ հավատում է գնչուական անեծքին ու նմանատիպ բաների հետ կատակ չի  անում: Գրողը պատմել է, որ ունի նաև ուժեղ ինտուիցիա, և կանխազգում է գալիք իրադարձությունները: 

Նա միանշանակ ունի գերբնական ուժերի հետ կապ: Ռուբինան հիշում է, որ երիտասարդության տարիներին բազմաթիվ տեսիլքներ է ունեցել: Մի անգամ ֆիզիկայի դասաժամին  երիտասարդ Դինան ընկել է մտորումների մեջ. «թռել է պատուհանից և շրջվել մարզադաշտի վրայով»: Դինա Ռուբինայի կյանքում միջին դպրոցում տարօրինակ դեպքերը ավելի շատ են եղել:

Արփի Մուրադյան

Էլենա Ֆերանտեն գրել է նոր վեպ

September 21, 2019

«Միևնույն է` քնելու եմ». ի՞նչ անել, որ երեխաները չձանձրանան դասաժամերի ընթացքում

September 21, 2019