Ինչո՞ւ կարդալ ավելի շատ

Սմարթֆոնը, Google-ը և Facebook-ը միավորվել են, որպեսզի մեզ զրկեն գրականության վրա կենտրոնանալու հնարավորությունից:


Մեզ հասանելի է ցանկացած գիրք, բայց մենք սկսել ենք ավելի հաճախ դժգոհել, որ կարդալու ժամանակ չունենք: Լև Օբորին և Օլգա Բալան ներկայացնում են, թե ինչպե՞ս կարելի է վերադարձնել կարդալու կորցրած ուրախությունը :

Ինչքա՞ն գիրք կարդալ մեկ շաբաթում:

Բանաստեղծ, «Полка» նախագծի խմբագիր Լև Օբորին. «Մեկ շաբաթում կարդում եմ 3-4 գիրք, երբեմն ավելին: Հիմա, աշխատանքի բերումով, ավելի շատ, քանի որ մենք գործարկում ենք մի կայք, որը նվիրված է ռուսական դասական գրականությանը: Ինչպես պարզվեց, ես ունեմ չընթերցված գրքեր, որոնք կտեղավորվեին մի ամբողջ սենյակում, և դրանց քանակը չի էլ նվազում: Ես վախենում եմ, որ կյանքի ընթացքում էլ սենյակը չդատարկեմ, քանի որ նոր գրքեր են ավելանում»:

«Знамя» ամսագրի խմբագիր Օլգա Բալա. «Աշխատավայրում կարդում եմ 2-ից 5 գիրք և շատ հաճույքով: Ես քրոնիկ ընթերցող եմ, կախվածություն ունեմ գրքերից, բայց ոչ թե տառապում եմ, այլ հաճույք եմ ստանում: Ինչ-որ մեկը գուցե այդքան էլ կարիքը չի զգում. Ես այն գաղափարը չեմ կիսում, որ բոլորի համար սա անհրաժեշտ պրակտիկա է»:

 

Էկրանի՞ց, թե՞ թղթից:

Լև Օբորին. «Միայն թուղթ. Ես օգտագործում եմ էլեկտրոնային տարբերակը` որպես վերջին միջոց կամ առցանց գրադարան, կամ PDF ֆայլերում` հասկանալու, թե ինչպե՞ս է գիրքը տեսողականորեն դասավորված: Ես պարզապես չեմ կարող կարդալ հրեշավոր տառատեսակները: Ընդհանրապես, իդեալական կլիներ, եթե որոնիչները ամրացվեին թղթային գրքերին: Ձեր ձեռքին թղթային գիրքն է և օրինակ հետևի կողմում՝ շապիկին, լինի որոնիչ գրքի ճիշտ տեղը կամ գոնե էջը գտնելու համար: Սա, իրականում, բավականին հեշտ է անել` տեքստերը վերբեռնել փոքր չիպի վրա: Միգուցե մի օր իրականություն դառնա»:

Օլգա Բալա. «Ես այստեղ նախապատվություններ չունեմ: Թղթի հետ աշխատելը ավելի հարմար է, եթե գրեք ակնարկ (սահմանային նշումներ, էջանիշեր): Եվ էլեկտրոնային տարբերակով ընթերցողների համար հարմար է ընթերցել անգամ լուսավորության վատ պայմանների դեպքում: Այնպես որ, պարզապես կարդացեք»:

 

Ե՞րբ կարդալ:

Լև Օբորին. «Ես անընդհատ կարդում եմ: Սա ամբողջովին մեխանիկական հմտություն է` բացել ֆայլը և սկսել գրել, բացել գիրքը և սկսել կարդալ: Սա գործնականում կյանքի գործընթաց է, որը հնարավոր չէ անել: Հաճույքն ավելի ուշ է լինում: Նախկինում ես սովորաբար կարդում էի միայն քնելիս և սնվելիս՝ ընդմիջման ժամանակ, բայց հիմա այլ բաներ, իհարկե, շեղում են: Ամենից շատ կարդում եմ ճանապարհին, սովորաբար ինձ հետ մի քանի գիրք եմ վերցնում:

Հատկապես լավ է կարդալ ինքնաթիռում, այնտեղ ինտերնետ չկա: Երբեմն ես պարզապես ընթերցում եմ փողոցում: Քայլում եմ փողոցով, սյուժեների մեջ ընկնում:

Միանգամից բազմաթիվ գրքեր կարդալը նորմալ է: Ինձ թվում է՝ սա միակ բանն է, որ պետք է անել: Նույն օրը մենք անում ենք տարբեր գործեր. Կարող ենք գնալ լողավազան, խանութ կամ զբոսնել: Եվ չենք շփոթում լողավազափի կամ խանութի տեղը, ինչո՞ւ պետք է շփոթենք գրքերը: Լրատվամիջոցների ցատկը՝ ինչ որ մեկի ծննդյան օրվանից սկսած մինչև մահվան լուրը, ռազմական գործողությունների լուսանկարներից թռչելը մեկ այլ լուրի մեր ուղեղին սովորեցրել են ռիթմին: Գուցե սա է այն լավը, ինչ արել է ինտերնետը ընթերցանության համար»:

Օլգա Բալա. «Շատ բան կարդալու համար հարկավոր է արագ կարդալ, հակառակ դեպքում` ոչինչ չենք կարդա: Փաստորեն, կան մարդիկ, ովքեր դանդաղ են ընթերցում, կամ ևս մեկ անգամ են կարդում նույն գործը. սա ոչ մի վատ բան էլ չէ, միգուցե ավելի լավ է:

Հարմար է կարդալ, երբ ինչ-որ բանի եք սպասում` հերթում եք կամ կանգառում: Ես հաճախ կարդում եմ, երբ ուտում եմ: Շատ եմ կարդում գիշերները, երբ չեմ կարողանում քնել: Ատում եմ, որ շուտ եմ վեր կենում: Ինձ նմանեցնում եմ բուի`ակնոցներով և ձեռքս գիրքը»:

 

Ինչպե՞ս վերադառնալ ընթերցանությանը:

Լև Օբորին. «Անհրաժեշտ է գտնել «մուտքի կետ» և այդ ժամանակ ցանկություն կառաջանա գրքերից նոր փորձ ձեռք բերել: Ընթերցանությունն օգնում է լուծել մի շարք հարցեր:

Սա բացարձակ օրինական հարց է. Ինչո՞ւ պետք է կարդալ: «Մուտքի կետը» կարող է լինել այնպիսի գիրք, որը մարդուն կուրախացնի: Ես ինձ լավ եմ զգում, օրինակ՝ Դենիս Օսոկինի արձակները ընթերցելից: Կամ միշտ էլ հաճելի է նորից կարդալ մի բան, որը այնքան էլ լուրջ չէ, բայց քեզ ստիպում է մտածել պատմական իրողությունների մասին՝ օրինակ Շերլոկ Հոլմսի արկածները, Կիրիլ Կոբրինի որոշ հոդվածներ: Կարող եք կարդալ Շերլոկը, հետո շարունակել այդ շարքը`այդ դարաշրջանի և մթնոլորտի գրականությունը՝ Հերբերտ Ուելս, Թրոլոփ, Դիքենս կամ մեկ ուրիշը:

Իրոք, ցանկացած գրքից կարող եք թել ձգել ուրիշներին և պատկերացում կազմել բավականին մեծ գրականության, այսպես ասած, տիրույթի մասին:

Օլգա Բալա. «Եթե մարդը չի կարդում գրքեր և երկար ժամանակ անցկացնում է  ինտերնետում, ապա չի կարելի ասել, որ նա դադարել է կարդալ: Ինտերնետը նաև գիրք է. անվերջ տեքստ, որն անընդհատ գրում է: Եվ ընթերցողն ինքը կարող է գրել կամ մեկնաբանել: Նույնը մեր երիտասարդությունն էլ կարող էր երազել…

Եթե ուզում եք այնպես, ինչպես նախկինում էր`վեպ վերցնել և մոռանալ ամեն ինչի մասին, ապա պարզապես անհրաժեշտ է անել դա: Գիրքն այնքան լավն է, որ կարող ես ցանկացած պահի վերադառնալ: Օրինակ ֆիլմը պետք է դիտել սկզբից մինչև վերջ, գիրքը մեզ ազատ է թողնում:

Պետք չէ հավատալ գեղարվեստական գրականությանը, դրանով պետք է խաղաք, դա այդպիսի ներքին խաղ է»:

 

Ալլա Դավթյան

Ինչպե՞ս էին հնում գրքերի միջոցով սիրախաղ սկսում

November 21, 2019

6 առասպել Շերլոք Հոլմսի մասին

November 21, 2019