Վերջին անգամ ե՞րբ եք գիրք կարդացել: Եթե այն շատ մարդկանցից եք, ով տարին մեկ է գիրք կարդում, ապա այս տասնյակը ձեզ համար է: Գրքերից շատ բան կարելի է սովորել, իսկ թե ի՞նչ. ներկայացնում ենք ստորև.
1. Մտավոր ստիմուլյացիա կամ ոգեշնչում Ակտիվությունն ու ոգեշնչումը ուղղակիորեն ազդում են ուղեղի վրա` այն ավելի ուժեղ դարձնում: Ինչպես մարմնի մնացած մկանները, ուղեղը նույնպես մարզումների կարիք ունի: Գլուխկոտրուկներն ու հանելուկները մարզում են ուղեղն՝ պահելով այն մշտապես առողջ և ուժեղ կարգավիճակում: Առողջ դատելու համար՝ շատ կարդացեք: |
|||||
2. Սթրեսի նվազում
Աշխատանքի վայրում ծանրաբեռնվածությունը, անձնական հարաբերություններում խառնաշփոթն ու ամենօրյա խնդիրները դառնում են սթրեսի պատճառ: Երբևե մտածե՞լ եք, որ գիրք կարդալով կմոռանաք այդ ամենի մասին: Կարող եք: Գիրք կարդալը կօգնի տեղափոխվել մեկ ուրիշ աշխարհ` մոռանալով ներկայի խնդիրները: Հարմարավետ սենյակում, առանց հեռուստացույցի խշշոցի և սոց ցանցերում անվերջ թափառումների, դուք կլիցքաթափվեք և կմոռանաք աշխատանքի վայրում կիսատ թողած գործերը: Խնդիրներից ազատվելու համար գրքեր կարդացեք: |
|||||
3. Գիտելիք, գիտելիք և էլի գիտելիք
Ամեն օր գիրք կարդալով ուղեղը նոր ինֆորմացիա է ընկալում. չեք կարող ասել, թե երբ այն պետք կգա: Խելացի մարդիկ ցանկացած իրավիճակում կարողանում են ճիշտ կողմնորոշվել: Ահա թե ինչ է պետք հիշել ծանր պահերին. աշխատանքը, փողը, անգամ առողջությունն անցողիկ բաներ են: Միայն գիտելիքն է մնայուն: |
|||||
4. Բառապաշարի զարգացումՈրքան շատ եք կարդում, այնքան նոր բառեր եք սովորում. դրանք աստիճանաբար դառնում են ձեր ամենօրյա բառապաշարի մի մասը: Արտահայտիչ և բովանդակալից խոսքը կարևոր է ցանկացած մասնագիտությունում: Գեղեցիկ խոսքի հիմքում՝ հարուստ բառապաշարն ու ճշգրիտ խոսելաոճն է: Գիրք կարդալով հեշտ է նոր լեզու սովորել: օտարալեզու բնագրեր կարդալով կարելի է մեծ բառապաշար հավաքել: | |||||
5. Հիշողության կատարելագործումԳիրք կարդալիս տպավորվում են գրքի հերոսները, նրանց ապրելակերպը, կյանքի պատմությունը և մի շարք այլ մանրուքներ: Մեր ուղեղը ցանկացած նոր ինֆորմացիա կարող է հեշտությամբ ֆիքսել: Հետաքրքիր է, որ նոր ինֆորմացիա ստանալիս, հիշողության մեջ արդեն պահպանված հին ինֆորմացիան ընդլայնվում է, փոխարենը տարածք է ստեղծում՝ նոր, թարմ տեղեկություններ «պահեստավորելու» համար:
|
Հենց հիմա, անջատիր համակարգիչդ, վերցրու որևէ գիրք ու կարդա: