Միշել Վոլֆը Դոնալդ Թրամփին շնորհակալություն ասելու շատ պատճառներ ունի, եթե չլիներ Թրամփը, ապա դժվար թե Միշելը հայտնվեր Ֆորբսի տարվա ամենաշատ վարձատրվող գրողների ցուցակում:
«Օրը մի անգամ, ես նայում եմ վերև ու ասում՝ շնորհակալ եմ քեզ՝ Դոնալդ Թրամփի համար»,-ասում է Միշելը:
Աշխարհի 11 ամենաբարձր վարձատրվող գրողները միասին վաճառել են մոտ 25 միլիոն գիրք:
Ամենաշատ վարձատրվող գրքողների ցուցակում, առաջատարը՝ Ջեյմս Փեթերսոնն: Նա աշխատել է 86.000.000 դոլար՝ վաճառելով մոտ 5 միլիոն գիրք: Բիլ Քլինթոնի և Ջեյմս Փեթերսոնի համատեղ՝ The President Is Missing քաղաքական թրիլլերը ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 660.000 օրինակով: Արդեն 10 տարի Փեթերսոնը գլխավորում է առաջատարների ցուցակը: Ըստ Փեթերսոնի իր հաջողության գաղտնիքը համառությունն է. «Մի ասա «ոչ», երբ ներքին ձայնդ քեզ «այո» է ասում»:
Ջոան Ռոուլինգը ցուցակի երկրորդ տեղում է՝ 54.000.000 դոլարով: 2000 թվականին Հարրի Փոթերի վիպաշարի առաջին երեք գրքերն արդեն վաճառվել էին 35.000.000 օրինակով, թարգմանվել 65 լեզուներով և հեղինակին բերել 480.000.000 դոլար: Ռոուլինգի Հարի Փոթերն արդեն 10 տարի ամենաշատ վաճառվող գրքերի առաջատարներից է ամբողջ աշխարհում:
Պատվավոր եռյակի երրորդ տեղում՝ Սթիվեն Քինգն է՝ 27.000.000 դոլարով: Սարսափի արքան այս տարի վաճառել է մոտ 2.700.000 գիրք: Քինգը կրկնակի ավել գումար աշխատեց, երբ իր «It» գիրքը վերածվեց ֆիլմի՝ միջազգային տեսավարձույթում հավաքելով 35.000.000 դոլար:
1. Ջեյմս Փեթերսոն – $86.000.000 |
2. Ջոան Ռոուլինգ – $54.000.000 |
3. Սթիվեն Քինգ – $27.000.000 |
4. Ջոն Գրիշեմ – $21.000.000 |
5. Ջեֆ Քիննի – $18.500.000 |
6. Դեն Բրաուն – $18.500.000 |
7. Միշել Վոլֆ – $13.000.000 |
8. Դենիել Սթիլ – $12.000.000 |
9. Նորա Ռոբերտս – $12.000.000 |
10. Ռիք Ռորդան – $10.500.000 |
11. Է.Լ. Ջեյմս – $10.500.000 |