Գրողներ, որ կանանց հանդեպ իրենց պահել են սրիկայի պես

Նրանց մեծ գործերը ընդգրկված են դպրոցական  ուսումնական պլանում:


Նրանց մրցանակները անթիվ են ու շատ հեղինակավոր (ներառյալ Նոբելյան մրցանակ): Մենք սովոր ենք նրանց տեսնել լուրջ, իմաստուն և հասուն մարդու կերպարում: Բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է: Շատ հաճախ սիրելիի հետ հարաբերություններում այս գրողները ի ցույց են դրել իրենց ոչ լավագույն գծերը:

  1. Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Սալվադորցի լրագրող Կոնսուելո Սունինը հանուն Էքզյուպերիի  հրաժարվեց Արգենտինայի քաղաքական վերնախավի հետ ընկերական հարաբերություններից  և կորցրեց հսկայական կենսաթոշակ, նպաստներ և իր անշարժ գույքի մի մասը: 

Իսկ ի՞նչ նա ստացավ փոխարենը:

Գրողը Բուենոս Այրեսում չգրանցեց  լրագրողի հետ իր ամուսնությունը, պատճառաբանելով. «Ես չեմ կարող ամուսնանալ ընտանիքիցս հեռու»: Սա մեծ նվաստացում էր լատինաամերիկացի օրիորդի համար, չնայած որ Էքզյուպերին այդ ժամանակ  համարվում էր պարկեշտ անձնավորություն:

Տեղափոխվելով Ֆրանսիա, սիրահարները, այնուամենայնիվ, օրինականացրին իրենց հարաբերությունները: 

Բայց դրանից հետո զույգի  հարաբերությունները ավելի վատթարացան: Գրողի գիշերային հանդիպումների անվերջանալի շարքը, ամուսնու սիրուհիների զանգերը, և նրա ազնվական հարազատների ճնշումները Կոնսուելոյին գցեցին նյարդային անհավասարակշիռ վիճակում և կինը 2 անգամ տեղափոխվեց հոգեբուժական կլինիկա: Հայտնի է, որ գրողը հիվանդանոցում հազվադեպ էր այցելում կնոջը: Զգալով, որ ինքը ցանկալի ու սիրված չէ,  Կոնսուելոն մի քանի անգամ հայտարարեց բաժանվելու որոշման մասին և հեռացավ Անտուանից: Բայց ամեն անգամ, կարճաժամկետ բաժանումից հետո գրողը համոզում էր կնոջը վերադառնալ ու ամեն ինչ սկսել նորից, խոստանալով. «այս անգամ ամեն ինչ այլ կլինի»:

            2. Էռնեստ Հեմինգուեյ 

Գրողը ամուսնալուծվել է 3 անգամ ու յուրաքանչյուր բաժանումից հետո մեղադրել է կնոջը:

Հեմինգուեյը ամուսնացել է 4 անգամ: Առաջին կնոջից ՝ Հեդլի Ռիչարդսոնից, նա հեռացավ հանուն նրա մտերիմ ընկերուհու` Պոլինա Պֆայֆերի: Ամուսնալուծությունից առաջ նա կնոջն էր  մեղադրում ընտանեկան հարաբերությունները փչացնելու մեջ.(կինը պետք է լռեր և աչք փակեր Էռնեստի գաղտնի սիրավեպի վրա, և ոչ թե բացատրություններ պահանջի նրանից): 

Որոշ ժամանակ գրողը  անգամ փորձել է միաժամանակ ապրել 2 կանանց հետ (նա Ֆրանսիայի հարավում այդ կանանց հետ անցկացևրել է մի ամբողջ ամառ), բայց դա միայն սրեց նրա ուղեկցորդուհիների հոգեվիճակը: Հենց այդ պատճառով կանանցից մեկը` Հադլին խզեց Էռնեստի հետ հարաբերությունները: 

Պոլինա Պֆայֆերը բարեպաշտ կաթոլիկ էր, ուստի սիրային կապից հետո ամուսնությունը նրա համար անխուսափելի էր: Կինը Հեմինգուեյին պարգևեց 2 որդի: Ծննդաբերությունները դժվար էին, և բժիշկը նախազգուշացրել էր զույգին` 3-րդ երեխայի ծնունդը կլինի ճակատագրական:  

Երբ գրողի երկրորդ ամուսնությունը ևս ավարտվեց, նա դարձյալ  մեղադրեց կնոջը: Պոլինան, նրա կարծիքով, չափազանց տարված էր կաթոլիկությամբ: 

Իրականում այդ ժամանակ արդեն սկսվել էր գրողի սիրավեպը լրագրող Մարթա Գելհորնի հետ, որը հետագայում դարձավ նրա  երրորդ կինը: Սակայն սիրային այս պատմությունն էլ ավարտվեց ամուսնալուծությամբ:

Արփի Մուրադյան

Ի՞նչ է Ստենդալի համախտանիշը

November 18, 2019

Կուրտ Վոնեգութի կյանքի կանոնները

November 18, 2019