Հայտնի 5 անգլո-ամերիկյան գրողների կենսագրության մութ, սարսափելի ու ապշեցնող էջերը

Պեդոֆիլիա, մասսայական սպանությունների արդարացում և մարդատյացություն: Book24-ը ներկայացնում է այն կասկածները, որոնք ժամանակին վերագրել են հայտնի գրողներին: Գուցե դրանք ճիշտ են եղել: 


Կնամոլ Հերբերտ Ուելսը տարված էր եվգենիկայով: Պնդում էր եվգենիկայի ճշմարտությունն ու համակարծիք էր Ստալինի հետ: Գիտական ֆանտաստիկայի հիմնադիրներից մեկը հեղինակել է «Աշխարհների պատերազմը», «Անտեսանելի մարդը» և այլ վեպեր, առանց որի դժվար է պատկերացնել այդ ժանրը: Հերբերտ Ուելսը խրախուսում էր մտավոր հետամնացների ստերիլիզացիան և աբորտը: Ուելսը հաճախակի դավաճանում էր կնոջը, և գաղտնի սիրային կապի մեջ էր ռուս գործակալի հետ: Գրողը հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում, երբ սկսեց գովերգել Ստալինին. «Ես երբեք չեմ հանդիպել ավելի անկեղծ և արդար մարդու քան Ստալինն է»:
Էդգար Ալլան Պոյի կինն ընդամենը 7 տարեկան էր երբ ծանոթացան: «Ագռավը», «Աշերների տան անկումը» ստեղծագործությունների 26 ամյա հեղինակն ամուսնացավ իր 13 տարեկան զարմուհու հետ: Պոյի կինը նրա բարեկամուհին էր:Դեռ ավելին, Պոն սիրահարված է եղել, երբ աղջիկն ընդամենը 7 տարեկան էր ու որոշ ժամանակ ապրել է նրա ծնողների հետ: Էդգար Պոյի կենսագիրները մինչև այսօր բանավիճում են արդյոք դա սե՞ր էր, թե՞ ընկերություն քրոջ և եղբոր միջև: «Գեղեցիկ կնոջ մահն ամենաչքնաղ երևույթն է աշխարհում».-ասել էր Պոն:
Լուիս Քերոլը անառողջ կիրք էր տածում մանկահասակ աղջիկ֊ների հանդեպ, և հնարավոր է մարդասպան էր: Կար մեկն ով Լոնդոնում մարմնավաճառների զանգվածային սպանությունները վերագրում էր Քերոլին, ով այդ ժամանակ Լոնդոնում կենսաբանություն և բժշկություն էր ուսումնասիրում: Քերոլն ամբողջ կյանքում այդպես էլ չամուսնացավ, սակայն միշտ շրջապատված էր գեղեցիկ կանանցով: Նրանցից մեկին Քերոլը դարձրեց «Ալիսը հրաշքների աշխարհում» և «Ալիսը հայելիների աշխարհում» գրքերի գլխավոր հերոսուհին: Չնայած նրա տարօրինակ կախվածությունների մասին չդադարող քննարկումներին, Քերոլի անունը գրական աշխարհում «անբիծ» է մնում:
Հովարդ Լովքրաֆթը ատում էր  բոլորին և ամեն ինչ: Սարսափ ժանրի կնքահայրը ատում էր բոլորին՝ ներգաղթյալներին, սևամորթներին և անգամ անգլերեն չիմացող սպիտակամորթներին: Աֆրոամերիկացիներին նա ամենաշատն էր ատում: Նրա երկրպագուները փորձում էին արդարացնել ռասիստ Լովքրաֆթին՝ հիմք ընդունելով 20-րդ դարում ռասիզմի մեծ տարածումը: «Նեգրերի մասին» գրքում Հովարդը աշխարհի բոլոր մեղքերը սևամորթներին է վերագրել և նրանց անվանել կենդանիներ :
Թոմաս Մելըրին հանցագործ էր: Միջնադարյան անգլիացի հեղինակը, Արթուր արքայի և նրա ասպետների մասին 6 գիրք է գրել: Մերոլիին դատապարտեցին հանցագործության, գողության և բռնաբարության համար: Իր պատումները նա գրեց բանտում: Մերըլին չէր խուսափում անգամ օրենքի խախտումներից: Նրա քրեական պատմությունը բազմազան է և տպավորիչ՝ ձիերի գողությունից մինչև դավադրություն Էդուարդ IV-ի դեմ: Գրողին բանտում պահելը բավականին դժվար էր, քանի որ բազմիցս փախել է բանտից: Կենսագիրները հիմա էլ չեն պատկերացնում, ինչպես էր Թոմասը ակտիվ կյանքով ապրելու հետ մեկտեղ, ժամանակ գտնում ու գրքեր գրում:

 

Էրոտիկ գրողների ոչ էրոտիկ կյանքը

March 2, 2018

5 պարզ և գործուն մեթոդ կարդացած գրքերը մտապահելու համար

March 2, 2018