Նախագծի մասին

Բարև, հարգելի ընթերցող

Bestseller.am-ը ողջունում է բոլոր նրանց, ովքեր սիրում են գրքերն ու հետաքրքիր ընթերցանությունը։

Մեր կայքի նպատակն է ներկայացնել ժամանակակից, բեսթսելլեր դարձած, գրաքննադատների և ընթերցասերների ուշադրությունը գրաված նոր գրքերը։ Մենք շատ հազվադեպ կանդրադառնանք դասականներին, միայն եթե կա նոր հրատարակություն կամ նոր թարգմանություն։

Կայքն ունի ընդամենը երկու բաժին (և դա արել ենք միտումնավոր)։

Բլոգ բաժնում պատմում ենք, թե ինչ է կատարվում գրական աշխարհում, կհրապարակենք հարցազրույցներ, ցուցակներ, ռեյտինգներ, հոդվածներ։

Գրքեր բաժնում ներկայացնում ենք ժամանակակից ու նոր հրատարակված, ամենաթարմ գրքերը։ Անշուշտ` ոչ բոլորը։ Միայն այն գրքերը, որոնք համարում ենք բեսթսելլեր, որակյալ, հետաքրքիր, արտասովոր։

Կայքում տեղ են գտել հայերեն և ռուսերեն գրքերը` բնագրով ու թարգմանաբար։ Մեր կայքի նպատակն է Ձեզ կողմնորոշել գրական մեծ աշխարհում։ Ուրախ կլինենք օգնել Ձեր գրական ճաշակը ձևավորելու և Ձեր գրադարանը համալրելու հարցում։

Կայքը նաև ինտերակտիվ է։ Կարող եք տեղադրված գրքերի վերաբերյալ գրել կարծիքներ, ռեվյուներ, համաձայնել կամ չհամաձայնել մեր գնահատականներին։

Գովազդի և կոմերցիոն համագործակցության համար կարող եք գրել [email protected]-ին։

Bestseller © 2018 All Rights Reserved

Պատրաստված է՝