Կան ծանր ու մռայլ գրքեր, և կան այնպիսի գրքեր, որոնք արևի շողի պես մուտք են գործում մեր հոգու խորքն ու լուսավորում այն, ժպիտ առաջացում և դարձնում մի փոքր ավելի երջանիկ: newmag-ը ներկայացնում է այդպիսի մի քանի հրաշալի պատմություն, որոնք կարող են ջերմացնել ընթերցողի հոգին:
![]() Մուտք գործեք 12-ամյա տղայի լուսավոր աշխարհը ու ապրեք նրա հետ ﬕ ամբողջ ամառ՝ լի ուրախ ու տխուր,խորհրդավոր ու անհանգիստ իրադարձություններով: Ամառ, որի յուրաքանչյուր օրվա ընթացքում տեղի են ունենում զարմանալի բացահայտուﬓեր, որոնցից աﬔնակարևորը հետևյալն է՝ «Դու ողջ ես, դու շնչում ես, դու զգում ես»: Երբեք չհնացող դասական գործ, որը ձեզ արևոտ տրամադրություն կպարգևի անգամ աﬔնամռայլ ու անձրևոտ օրը: |
![]() Կախարդական հեքիաթ ﬔծահասակների համար, զարմանալի ճանապարհորդություն երազների ու անուրջների երևակայական աշխարհ՝ ստեղծված սերբ հեղինակի կողﬕց: Այս գրքի բովանդակությունը հնարավոր չէ պատﬔլ: Այնտեղ գույներ են, բույրեր ու հրաշքի զգացողություն: Խորհուրդ է տրվում ընթերցել բոլոր նրանց, ովքեր հոգնել են մռայլ իրականությունից: |
![]() Հե՞շտ է արդյոք կյանքում նկատել ﬕայն դրա դրական կողﬔրը: Հավանաբար ոչ, չէ՞ որ ﬔնք՝ ﬔծահասակներս, կռացած ենք խնդիրների բեռի տակ և հրաշալի գիտենք, որ լավ բանը շատ չի լինում: Իսկ ի՞նչ կլինի, եթե ուրախությունը վերածենք խաղի, իսկ հետո էլ արդեն կյանքի սկզբունքի: Գուցե այդ դեպքում կարողանա՞նք այլ կերպ նայել իրականությանը: Պոլիաննա անունով այս հրաշք-աղջնակի պատմությունը իսկական հակադեպրեսանտ է: |
![]() Այս փոքրիկ գրքում ամփոփված են ընդաﬔնը ութ պատմվածք սիրո մասին՝ բարի, հուզիչ ու լի «փրկարար» լավատեսությամբ: Ութ վրձնի հարված՝ հագեցած աﬔնատարբեր գույներով ու հույզերով: Այստեղ չկա թախիծ, անելանելիություն, հիասթափություն, այլ ﬕայն պարզ ու անկեղծ ուրախություն, որն իր հետ բերում է սերը: |
![]() Հենց զգում եք, որ չափազանց շատ եք նմանվել ﬔծահասակի, աշխարհը սկսել եք չափել թվերով, դադարել եք նայել աստղազարդ երկնքին, ծաղիկներին ու դադարել եք հարցեր տալ, անպայման վերընթերցեք «Փոքրիկ Իշխանը»: Սա այն գրքերից է, որը կարող է մարդուն վերադարձնել ինքն իրեն: |
ԷՌԼԵՆԴ ԼՈՒ «ՄԻԱՄԻՏ. ՀՐԱՇԱԼԻ»![]() Այս գիրքը նորվեգացի գրող Էռլենդ Լուի աﬔնահայտնի վեպն է: Այն պատմում է ﬕ 30-ամյա ﬕ երիտասարդի մասին, ով ապրում է կյանքի ﬕջին հատվածի ճգնաժամը: Առաջին հայացքից այն կարող է պարզ ու զվարճալի թվալ, սակայն այս լավատեսական գիրքը նաև շատ խորիմաստ է: Այն կարդալուց հետո դուք չեք էլ հասկանա, թե ինչպես բարձրացավ ձեր տրամադրությունը, ինչպես առաջացավ ցանկություն ապրելու, աշխատելու, աﬔնատարբեր գործերով, սպորտով զբաղվելու և պարզապես կյանքը վայելելու համար: |
![]() Ֆանտաստիկան և ﬕստիկան, դետեկտիվ սյուժեն, հեքիաթային մանրամասները, հեգնանքն ու փիլիսփայական այլաբանությունը ﬕահյուսված են իրար այս գրքում և առատորեն հաﬔմված են հումորով: Գիրք, որը հեղինակի այցեքարտն է դարձել: Սովորական տրամվայը կարող է դառնալ տարբեր աշխարհների ﬕջև փոխադրաﬕջոց, իսկ քնի ﬔջ երևացած քաղաքը՝ դառնալ զարմանալի իրականություն: |
![]() Սա ﬕ հուզիչ հեքիաթ է ﬔծահասակների համար: Գիրք սեփական անձի որոնուﬓերի և փոփոխությունների մասին, այն մասին, որ կախարդանքը շրջապատում է ﬔզ աﬔն քայլափոխի, հարկավոր է ﬕայն նկատել այն: Գրքի գլխավոր հերոսը ﬔկնում է գյուղ՝ փնտրելու երջանկություն և ինքն իրեն: Պատմությունը կարող է ոգեշնչել բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում և սովորել վերաբերվել կյանքին ավելի պարզ ու հեշտ: |
![]() Մարդկային երջանկությունը խտացված է այս գրքում: Անհանգիստ բնավորությամբ Էլները բարձրացել է թզի ծառի վրա՝ հաﬔղ պտուղներ հավաքելու: Վայրկյաններ անց նա արդեն զրուցում է Աստծո և դրախտի բնակիչների հետ: Իսկ այդ ընթացքում երկրի վրա առանց Էլների իրական խառնաշփոթ է սկսվում: Հրաշալի լուսավոր ﬕ գիրք այն մասին, որ դրախտը իսկապես ﬔր կողքին է՝ այն մարդկանց ﬔջ, ում ﬔնք սիրում ենք: |
![]() Ծերուկ Օտտավիանոն բալի ծառ է տնկել, որը դարձել է իր թոռնիկի լավագույն ընկերը: Այդպես ծնվել է պատմությունը զարմանալի պապիկի մասին, ով կարողանում էր լսել բույսերին և հավատում էր, որ «մարդը չի ﬔռնում, քանի դեռ բալի ծառերը շարունակում են ապրել իր համար»: Շատ փոքրիկ ﬕ գիրք, որն ապացուցում է, որ կյանքը հենց ինքը հրաշք է: |