10 գիրք, որոնք կարդալով ավելի բարի կդառնաք

Կան ծանր ու մռայլ գրքեր, և կան այնպիսի գրքեր, որոնք արևի շողի պես մուտք են գործում մեր հոգու խորքն ու լուսավորում այն, ժպիտ առաջացում և դարձնում մի փոքր ավելի երջանիկ: newmag-ը ներկայացնում է այդպիսի մի քանի հրաշալի պատմություն, որոնք կարող են ջերմացնել ընթերցողի հոգին:


ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ «ԽԱՏՈՒՏԻԿԻ ԳԻՆԻ»

Մուտք գործեք 12-ամյա տղայի լուսավոր աշխարհը ու ապրեք նրա հետ ﬕ ամբողջ ամառ՝ լի ուրախ ու տխուր,խորհրդավոր ու անհանգիստ իրադարձություններով: Ամառ, որի յուրաքանչյուր օրվա ընթացքում տեղի են ունենում զարմանալի բացահայտուﬓեր, որոնցից աﬔնակարևորը հետևյալն է՝ «Դու ողջ ես, դու շնչում ես, դու զգում ես»: Երբեք չհնացող դասական գործ, որը ձեզ արևոտ տրամադրություն կպարգևի անգամ աﬔնամռայլ ու անձրևոտ օրը:

ԳՈՐԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ «ԱՏԼԱՍ, ՈՐԸ ԿԱԶՄԵԼ Է ԵՐԿԻՆՔԸ»

Կախարդական հեքիաթ ﬔծահասակների համար, զարմանալի ճանապարհորդություն երազների ու անուրջների երևակայական աշխարհ՝ ստեղծված սերբ հեղինակի կողﬕց: Այս գրքի բովանդակությունը հնարավոր չէ պատﬔլ: Այնտեղ գույներ են, բույրեր ու հրաշքի զգացողություն: Խորհուրդ է տրվում ընթերցել բոլոր նրանց, ովքեր հոգնել են մռայլ իրականությունից:

ԷԼԻՆՈՐ ՊՈՐՏԵՐ «ՊՈԼԻԱՆՆԱ»

Հե՞շտ է արդյոք կյանքում նկատել ﬕայն դրա դրական կողﬔրը: Հավանաբար ոչ, չէ՞ որ ﬔնք՝ ﬔծահասակներս, կռացած ենք խնդիրների բեռի տակ և հրաշալի գիտենք, որ լավ բանը շատ չի լինում: Իսկ ի՞նչ կլինի, եթե ուրախությունը վերածենք խաղի, իսկ հետո էլ արդեն կյանքի սկզբունքի: Գուցե այդ դեպքում կարողանա՞նք այլ կերպ նայել իրականությանը: Պոլիաննա անունով այս հրաշք-աղջնակի պատմությունը իսկական հակադեպրեսանտ է:

ԷՐԻԿ-ԷՄԱՆՈՒԱԼ ՇՄԻԴՏ «ՕԴԵՏՏԱ»

Այս փոքրիկ գրքում ամփոփված են ընդաﬔնը ութ պատմվածք սիրո մասին՝ բարի, հուզիչ ու լի «փրկարար» լավատեսությամբ: Ութ վրձնի հարված՝ հագեցած աﬔնատարբեր գույներով ու հույզերով: Այստեղ չկա թախիծ, անելանելիություն, հիասթափություն, այլ ﬕայն պարզ ու անկեղծ ուրախություն, որն իր հետ բերում է սերը:

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆԹ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ»

Հենց զգում եք, որ չափազանց շատ եք նմանվել ﬔծահասակի, աշխարհը սկսել եք չափել թվերով, դադարել եք նայել աստղազարդ երկնքին, ծաղիկներին ու դադարել եք հարցեր տալ, անպայման վերընթերցեք «Փոքրիկ Իշխանը»: Սա այն գրքերից է, որը կարող է մարդուն վերադարձնել ինքն իրեն:

ԷՌԼԵՆԴ ԼՈՒ «ՄԻԱՄԻՏ. ՀՐԱՇԱԼԻ»

Այս գիրքը նորվեգացի գրող Էռլենդ Լուի աﬔնահայտնի վեպն է: Այն պատմում է ﬕ 30-ամյա ﬕ երիտասարդի մասին, ով ապրում է կյանքի ﬕջին հատվածի ճգնաժամը: Առաջին հայացքից այն կարող է պարզ ու զվարճալի թվալ, սակայն այս լավատեսական գիրքը նաև շատ խորիմաստ է: Այն կարդալուց հետո դուք չեք էլ հասկանա, թե ինչպես բարձրացավ ձեր տրամադրությունը, ինչպես առաջացավ ցանկություն ապրելու, աշխատելու, աﬔնատարբեր գործերով, սպորտով զբաղվելու և պարզապես կյանքը վայելելու համար:

ՄԱՔՍ ՖՐԱՅ «ՕՏԱՐԸ»

Ֆանտաստիկան և ﬕստիկան, դետեկտիվ սյուժեն, հեքիաթային մանրամասները, հեգնանքն ու փիլիսփայական այլաբանությունը ﬕահյուսված են իրար այս գրքում և առատորեն հաﬔմված են հումորով: Գիրք, որը հեղինակի այցեքարտն է դարձել: Սովորական տրամվայը կարող է դառնալ տարբեր աշխարհների ﬕջև փոխադրաﬕջոց, իսկ քնի ﬔջ երևացած քաղաքը՝ դառնալ զարմանալի իրականություն:

ՋՈԱՆ ՀԱՐՐԻՍ «ՄՈՇԻ ԳԻՆԻ»

Սա ﬕ հուզիչ հեքիաթ է ﬔծահասակների համար: Գիրք սեփական անձի որոնուﬓերի և փոփոխությունների մասին, այն մասին, որ կախարդանքը շրջապատում է ﬔզ աﬔն քայլափոխի, հարկավոր է ﬕայն նկատել այն: Գրքի գլխավոր հերոսը ﬔկնում է գյուղ՝ փնտրելու երջանկություն և ինքն իրեն: Պատմությունը կարող է ոգեշնչել բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում և սովորել վերաբերվել կյանքին ավելի պարզ ու հեշտ:

ՖԱՆՆԻ ՖԼԵԳԳ «ԴՐԱԽՏԻ ԴՌՆԵՐԻ ՄՈՏ»

Մարդկային երջանկությունը խտացված է այս գրքում: Անհանգիստ բնավորությամբ Էլները բարձրացել է թզի ծառի վրա՝ հաﬔղ պտուղներ հավաքելու: Վայրկյաններ անց նա արդեն զրուցում է Աստծո և դրախտի բնակիչների հետ: Իսկ այդ ընթացքում երկրի վրա առանց Էլների իրական խառնաշփոթ է սկսվում: Հրաշալի լուսավոր ﬕ գիրք այն մասին, որ դրախտը իսկապես ﬔր կողքին է՝ այն մարդկանց ﬔջ, ում ﬔնք սիրում ենք:

ԱՆՋԵԼԱ ՆԱՆԵՏՏԻ «ԻՄ ՊԱՊԻԿԸ ԲԱԼԻ ԾԱՌ ԷՐ»

Ծերուկ Օտտավիանոն բալի ծառ է տնկել, որը դարձել է իր թոռնիկի լավագույն ընկերը: Այդպես ծնվել է պատմությունը զարմանալի պապիկի մասին, ով կարողանում էր լսել բույսերին և հավատում էր, որ «մարդը չի ﬔռնում, քանի դեռ բալի ծառերը շարունակում են ապրել իր համար»: Շատ փոքրիկ ﬕ գիրք, որն ապացուցում է, որ կյանքը հենց ինքը հրաշք է:

Նոբելյան դափնեկիրը գիրք է գրել, թե ինչպես ազդել որոշումների վրա

April 26, 2018

Ինչպե՞ս է իրականում գալիս անսպասելի հաջողությունը. Էռնեստ Հեմինգուեյի օրինակը

April 26, 2018